• Latest news

Սոխ ուտելու 5 հիմնավոր պատճառ

13 ապրիլի, 2014  21:38

Հնադարյան բժիշկները սոխը որպես դեղորայքային միջոց էին օգտագործում. նրանք հավատում էին, որ սոխը կարող է բուժել բազմազան հիվանդություններ: Ժամանակակից գիտնականները նույնպես համաձայն են, որ սոխը շատ օգտակար է առողջության համար եւ կարող է եթե ոչ բուժել, ապա գոնե կանխարգելել բազում հիվանդություններ:

Դիսուլֆիդ պարունակող եթերայուղերը սոխին բնորոշ սուր հոտ են հաղորդում: Նրանք էլ պատասխանատու են սոխի մի շարք դրական հատկությունների համար:

Եվ այսպես, ահա շատ սոխ ուտելու մի քանի հիմնավոր պատճառ:

1. Սրտանոթային համակարգ. վերը նշված դիսուլֆիդը թրոմբի առաջացմանը խոչընդոտող եւ այդպիսով սրտային նոպաները կանխարգելող ամենալավ բնական միջոցներից է: Այն նաեւ իջեցնում է արյան մեջ խոլեստերինի եւ տրիգլիցերիդների մակարդակը եւ բարելավում է էրիթրոցիտների բջջաթաղանթի ֆունկցիան:

2. Ոսկրային համակարգ եւ շարակցական հյուսվածք. ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, սոխի մեջ պարունակվող նյութերը մեծացնում են ոսկրերի խտությունը, որը հատկապես կարեւոր է կանանց համար դաշտանադադարի շրջանում, երբ շատերի մոտ ոսկրերը նոսր եւ փխրուն են դառնում: Սակայն որպեսզի սոխը ամրացնի ոսկրերը, այն անհրաժեշտ է ուտել քիչ-քիչ, բայց ամեն օր:

3. Պաշտպանություն քաղցկեղից. սոխի չափավոր օգտագործումը իջեցնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգը, ներառյալ՝ ամորձիների, աղիների եւ ըմպանի քազցկեղի: «Չափավոր» ասելով գիտնականները սովորաբար ի նկատի ունեն օրական 1 ոչ մեծ սոխի գլուխ:

4. Աֆրոդիզիակներ. սոխի մեջ աֆրոդիզիակներ են պարունակվում՝ նյութեր, որոնք իրենց քիմիական կազմով եւ ազդեցությամբ նման են մարդու սեռական հորմոններին: Այս նյութերը ոչ միայն կանխարգելում են վաղաժամ ծերացումը, այլեւ ապահովում են սեռական ակտիվության երկարատեւ պահպանումը:

5. Վիտամիններ, հանքային աղեր եւ հակաօքսիդանտներ. սոխում պարունակվում է օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ վիտամինների (C,B1,B2,B6,PP,E) եւ հանքային աղերի (կալցիում, նատրիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր, յոդ, ծծումբ) հսկայական քանակություն: Սոխում պարունակվող հակաօքսիդանտները խոչընդոտում են օրգանիզմում բորբոքային պրոցեսների առաջացումը: Նրանք նաեւ պահպանում են շաքարային հավասարակշռությունը եւ ամրապնդում են իմունային համակարգը:

Հարկավոր է նաեւ նշել, որ ջերմային մշակման հետեւանքով սոխի օգտակար հատկությունների մեծ մասը կորում է, այնպես որ, առողջության համար օգտակար է հենց հում սոխը:

Բացի այդ, շատ օգտակար է թարմ կանաչ սոխը, սակայն պետք է ուտել սպիտակ մսոտ ոտիկը եւ մինչեւ 10սմ հատվածը՝ բոլոր օգտակար նյութերը կուտակված են այդ հատվածում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է