• Latest news

Որքա՞ն հեռու կարող են տարածվել կաթիլները հազալիս եւ փռշտալիս

11 ապրիլի, 2014  20:45

Ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երբ մենք հազում եւ փռշտում ենք, ապա կաթիլները տարածվում են շատ ավելի հեռու, քան ենթադրվում է: Այնպես որ, հազալիս եւ փռշտալիս քիթը եւ բերանը փակելը միայն քաղաքավարության նշան չէ, քանի որ նոր հետազոտության համաձայն կաթիլները կարող են տարածվել 200 անգամ ավելի հեռու, քան ընդունված է կարծել, հաղորդում է Fox News-ը:

Փորձագետները լաբորատոր եւ մաթեմատիկական մոդելավորումն օգտագործելով հետազոտել  են հազի եւ փռշտոցի գերարագ վիզուալիզացիան (գերարագ տեսագրում հատուկ տեսախցիկներով՝ տեսանյութի դանդաղ ուսումնասիրությամբ): Նրանք հայտնաբերել են, որ յուրաքանչյուր կաթիլն ուղեկցվում է «գազային ամպերով», որոնք տեղափոխում են կաթիլը շատ մեծ հեռավորության վրա:

Նախկինում գիտնականները կարծում էին, որ խոշոր կաթիլներն իրենց հավելյալ ուժի հաշվին ավելի հեռու են տեղափոխվում, քան մանրները: Այժմ հասկանալի է դարձել, որ մանր կաթիլները գազային ամպերի շնորհիվ ավելի հեռու են տեղափոխվում, մինչդեռ խոշոր կաթիլները դուրս են մնում դրանցից:

Fluid Mechanics ամսագրում հրապարակված հետազության արդյունքները ցույց են տվել, որ կաթիլները տեղափոխվում են 200 անգամ ավելի հեռու, քան ընդունված է կարծել: 50մկմ-ից ավելի փոքր չափսեր ունեցող ամենափոքր կաթիլները կարող են բավականին երկար մնալ օդում եւ առաստաղի օդափոխման համակարգերում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել