Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ: Անհրաժեշտ է միայն ճիշտ օգտագործել նշված մեթոդը, այդ դեպքում բարդությունների վտանգը նվազագույնը կլինի:
«Մեթոդը մինիմալ ինվազիվ է, եւ չի պահանջում կտրվածքներ եւ սպիներ, -ասում է բժշկական գիտությունների դոկտոր, ուրոլոգ Դեյվիդ Լեվին: - Մենք չենք հեռացնում շագանակագեղձը, այն ուղղակի վերածվում է սպիական հյուսվածքի՝ պահպանելով բնականոն միզային ֆունկցիան»:
Կրիոթերապիայի լավ թեկնածուներ են շագանակագեղձի քաղցկեղի սկզբնական փուլում գտնվող տղամարդիկ: Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս այս բուժումն այն հիվանդներին, ում ճառագայթումը չի օգնել, հայտնում է Քլիվլենդյան կլինիկայի կայքը:
Շատ մեծ շագանակագեղձի դեպքում կրիոթերապիան կարող է չօգնել, սակայն այդ դեպքերում կարելի է փոքրացնել գեղձը հորմոնային թերապիայի օգնությամբ:
Ահա թե ինչ է տեղի ունենում այդ միջամտության ժամանակ, որը կատարվում է ամբուլատոր՝ ընդհանուր անզգայացմամբ.
Բժիշկը հետանցքի եւ փոշտի միջեւ ընկած հատվածում 6-8 փոքրիկ ասեղ է տեղադրում՝ ուլտրաձայնային հսկողության ներքո, որպեսզի ապահովի ճիշտ տեղադրումը:
Արգոնային գազը սառեցնում է ասեղները եւ շագանակագեղձի հյուսվածքը՝ սպանելով քաղցկեղը: Միջամտությունից հետո հիվանդները կաթետերով տուն են գնում: Մեկ կամ 2 օր անց թույլատրված է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնածություն. Մեկ շաբաթ հետո հիվանդները գնում են կրկնակի այցի, որի ժամանակ կաթետերը հեռացվում է:
Հինգ շաբաթ անց ձեր բժիշկը կրկնակի PSA (շագանակագեղձին առանձնահատուկ անտիգեն) թեստ է անց կացնում, համոզվելու համար, որ ցուցանիշը 0,4-ից ցածր է:
Շագանակագեղձի քաղցկեղի ցանկացած բուժման դեպքում հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են անմիզապահություն, էրեկտիլ ֆուկցիայի խանգարում, աղիների գործունեության խանգարում եւ հորմոնային թերապիայի հետ կապված այլ կողմնակի հետեւանքներ: Կրիոթերապիայի ժամանակ բժշկի՝ ասեղները տեղադրելու ճշգրտությունը օգնում է նվազագույնի հասցնել կողմնակի հետեւանքները:
Ճառագայթային բուժման հետ համեմատած կրիոթերապիան իջեցնում է աղու փոփոխությունների եւ միզապարկի ֆունկցիայի խանգարման վտանգը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր