Էրեկտիլ դիսֆունկցիայի խնդիրը կարելի է լուծել առանց դեղորայքի օգտագործման՝ վարժություների, դիետայի եւ առողջ ապրելակերպի միջոցով:
Համաձայն վերջերս Sexual Medicine ամսագրում հրապարակված հետազոտության՝ քաշի կորուստը, լավ սնունդը, ֆիզիկական վարժությունները, ալկոհոլից հրաժարվելը եւ ամուր քունը օգնում են հակադարձել իմպոտենցիային նպաստող խնդիրները:
Իրենց հնգամյա հետազոտության համար գիտնականները վերլուծել են 800 ավստրալացի տղամարդկանց տվյալներ, որոնց տարիքը հետազոտության սկզբում կազմել է 35-80 տարեկան: Սեռական ցանկությունը գնահատել են ստանդարտ հարցաշարի միջոցով:
Էրեկտիլ ֆունկցիան նույնպես գնահատել են միավորների հաշվարկի ստանդարտ համակարգով: Հետազոտողները հաշվի են առել այնպիսի փաստեր, ինչպիսիք են հասակը, քաշը, զարկերակային ճնշումը, բռնվածքի ուժը, ճարպի քանակը, տարիքը, կրթությունը, ընտանեկան դրությունը, մասնագիտությունը եւ ծխելը:
Այն տղամարդկանց մոտ, ում սովորությունները եւ կենսակերպը բարելավվել են հետազոտության ընթացքում, դիտվել է սեռական ֆունկցիայի բարելավում, ասում է Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի Freemasons Foundation տղամարդկանց առողջության կենտրոնի թիմը: Եվ հակառակը, այն տղամարդիկ, ում առողջ սովորությունները 5 տարիների ընթացքում վատթարացել են, ավելի են հակված եղել անկարողություն դրսեւորելու:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր