• Latest news

Կանայք սիրում են կարմիր շորերով, քրտնած ու անթրաշ տղամարդկա՞նց (ֆոտո)

14 մայիսի, 2014  12:26

Շատ տղամարդիկ նյարդայնանում են, երբ մոտենում են գրավիչ մի կնոջ։ Ավելի գրավիչ երեւալու համար, տղամարդիկ մեծ գումարներ են ծախսում թանկարժեք եւ ժամանակակից հագուստ կամ նոր մեքենա գնելու վրա։ Բայց կանաց մոտ գրավիչ երեւալու համար պետք չէ ծախսել ոչ մի լումա, հայտնել է Medical Daily-ին։ Հարգելի տղամարդիկ, ձեզ մի ծանրաբեռնեք այդպիսի մտքերով եւ հետեւեք Business Insider ընկերության աշխատակցի՝ Մեթթա Ջոնսթոնի խորհուրդներին՝ կանաց ավելի հեշտ գրավելու համար։

1. Գեղեցիկ հագնվեք


Ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ ավելի սեքսուալ են կարմիր հագուստով։ Համաձայն Էնդրյու Էլլիոթի ուսումնասիրության, կարմիր գույնը (նաեւ վարդագույն երանգներով) տղամարդկանց ավելի գրավիչ եւ սեքսուալ է դարձնում։ Կարմիր գույնը ասոցիացվում է իշխանության հետ, ինչը հմայում է կանանց, չնայած նրանք չեն գիտակցում այս հիանալի ազդեցությունը։

2. Մի փոքր մորուք պահեք


Երբեւէ մտածել եք այն մասին, թե ինչու՞ են Բրեդ Փիթը եւ Ջորջ Քլունին այդքան շատ կանանց գրավում։ Նրանց մորուքը խորհրդանշում է առնականություն՝ ըստ Հարավային Ուելսի Համալսարանի հետազոտությունների։ Հարգելի տղամարդիկ, մի կողմ դրեք Ձեր ածելիները եւ թույլ տվեք, որ Ձեր մորուքը մի քիչ աճի, բայց ոչ Բրեդ Փիթի մորուքի նման  2010թ։

3. Ուղիղ նստեք


Ազդեցիկ լինելը շատ ավելի հեշտ է, քան որոշ տղամարդիկ կարծում են։ Արտաքինը գրավչության միակ կողմը չէ։  Անհատականությունն ու մարմնի լեզուն կարող են ազդել մեր մասին ուրիշների կարծիքի վրա, այդ պատճառով պահեք Ձեր կեցվածքը, խորհուրդ է տվել բժիշկ Ջերեմի Նիկոլսոնը։ Տղամարդիկ, եկել է մայրիկին լսելու եւ ուղիղ նստելու ժամանակը։

4. Ամբողջ ժամանակ մի ծիծաղեք


Համաձայն Բրիտանական Կոլումբիայի Համալսարանի տվյալների՝ թեպետ ժպիտը կարող է լինել տաք եւ գրավիչ, կանայք հակված են ընկալել եւ ընդունել ժպտացող մարդկանց որպես ոչ գերիշխող։ Տղամարդիկ կանանց գրավելու ավելի մեծ հնարավաորություններ կունենան, եթե կիտեն իրենց հոնքերը եւ խորհեն, ինչն էլ բացատրում է վատ տղաների հմայքը։ Օն-լայն ծանոթությունների դեպքում ժամանակն է թարմացնել Ձեր էջը։ Միայն մի նայեք դեպրեսիվ հայացքով։

5. Մարզեք մկանները


Այո, դա իսկապես այդպես է, կանայք հրապուրվում են մեծ մկաններով։ Լոս Անջելեսի Քալոիֆորնիայի համալսարանի տվյալներով՝ կանայք ենթագիտակցորեն համարում են, որ մկանուտ տղամարդիկ ունեն լավ գեներ։ Այնպես որ գնացեք մարզասրահ։

6. Քրտնեք


Կանայք սիրում են կեղտոտ, քրտնած տղամարդկանց, քանի որ այդպիսի տղամարդիկ բարձրացնում են իրենց տրամադրությունը եւ սեքսուալ գրգռվածությունը, ասել է դոկտոր Քլեր Քլեյթը։ Անդրոստադիենոնը, որը քրտինքի  մի մասն է, իսկապես կարող է ոգեշնչել կանանց։ Քրտնեք մարզասրահում եւ մի սրբեք Ձեր մարմինը սրբիչով՝ Ձեր երազանքի կնոջը գրավելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել