• Latest news

Ո՞ր 3 գործոններն են կանանց շրջանում մեծացնում սրտի կաթվածի հավանականությունը

11 նոյեմբերի, 2018  12:20

Չնայած տղամարդիկ հաճախ են բախվում սրտի կաթվածի եւ սիրտ-անոթային այլ հիվանդությունների, դրանցից կանայք ամենեւին պաշտպանված չեն: Ավելին՝ George Institute for Global Health at the University of Oxford-ի մասնագետները պնդում են, որ կանանց համար կենսակերպը եւ ոչ առողջ սովորությունները նույնիսկ ավելի վտանգավոր են, քան տղամարդկանց համար:

Նրանց խոսքով՝ ծխելը, շաքարային դիաբետը եւ արյան բարձր ճնշումը սրտի կաթվածի հավանականությունն ավելի շատ մեծացնում են կանանց, քան տղամարդկանց շրջանում:

Հետազոտությանը մասնակցած 40-69 տարեկան 472 հազար մարդկանց տվյալների մշակումը ցույց է տվել, որ ծխելը, դիաբետը, հիպերտոնիան եւ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը (>25) սրտի նոպայի հավանականությունը մեծացնում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Սակայն հետաքրքիր է, որ եթե ծխող տղամարդկանց մոտ սրտի կաթվածի հավանականությունը 2 անգամ ավելի բարձր է, քան չծխող տղամարդկանց մոտ, ապա ծխող կանանց շրջանում նման հավանականությունը 3 անգամ ավելի է եղել, քան չծխող կանանց շրջանում: Տղամարդկանց համեմատությամբ՝ կանանց մոտ մեծ հավանականություն է հայտնաբերվել նաեւ արյան բարձր ճնշման, I եւ II տիպի դիաբետի դեպքում, եթե այս հիվանդությունները չվերահսկվեն, սակայն մարմնի զանգվածի բարձր ինդեքսի դեպքում՝ ոչ:

Օրական 20 ծխախոտ ծխելը սրտի կաթվածի հավանականությունը չծխողների համեմատությամբ կանանց մոտ 2 անգամ ավելի է մեծացնում, քան տղամարդկանց մոտ: Արյան բարձր ճնշումը համեմատաբար մեծ հավանականության հետ կապված է կանանց շրջանում՝ այն 80 տոկոսով ավելի մեծ է, քան տղամարդկանց մոտ: I տիպի դիաբետը կապված է եռակի մեծ հավանականության հետ կանանց, քան տղամարդկանց մոտ, իսկ II տիպի դիաբետը՝ 47 տոկոսով մեծ հավանականության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել