• Latest news

Գիտնականները լուծել են Սողոմոնի պարադոքսը. պետք է ինքդ քո մասին երրորդ դեմքով մտածես

13 հունիսի, 2014  13:30

Զգացմունքային ցնցումներ ապրող մարդկանց հոգեբույժները խորհուրդ են տվել սեփական անձի մասին երրորդ դեմքով մտածել։ Այս ոչ խորամանկ եւ պարզ մեթոդն օգնում է մեղմել ճնշումը եւ խնդիրներն ավելի արդյունավետորեն լուծել։

Կանադայի Միչիգան նահանգում գտնվող Վաթերլոո համալսարանի գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես են մարդիկ փոխհարաբերություններում առկա խնդիրները հաղթահարում, երբ այդ նույն խնդիրների մասին գրում են ամսագրում, հայտնում է Medical Daily-ին։ Խնդիրները կապված են եղել զուգընկերոջ դավաճանության հետ, եւ գիտնականները փորձել են պարզել, արդյոք խնդիրների մասին երրորդ դեմքով գրելը նույն հանգստացնող ազդեցությունը կունենա, որքան այդ մասին ընկերներին պատմելու դեպքում։

Հետազոտությանը մասնացել է 20-40 տարեկան երիտասարդ եւ 60-80 տարեկան տարեց մարդիկ։ Նրանց առաջադրել են գնահատել այն իրավիճակը, որի դեպքում մասնակիցները կամ իրենց հարազատները իմացել են  զուգընկերոջ կամ զուգընկերուհու դավաճանության մասին։ Նրանք պատասխանել են մի քանի հարցի, որոնց նպատակն է եղել բացահայտել, թե ինչքանով են  մասնակիցները ունակ դուրս գալ այդ խնդիրներից եւ ավելի ռացիոնալ ու խելամիտ լուծել դրանք։ Դիտարկվել է նրանց փոխզիջման, հեռանկարները հաշվի առնելու եւ տարբեր հետեւանքները բացահայտելու ունակությունը։ Նրանց առաջարկել են իրենց խնդրի մասին գրել կամ առաջին դեմքով, երբ մասնակիցն ինքն է իմացել իր զուգընկերոջ դավաճանության մասին, կամ երրորդ դեմքով, երբ նրանք պետք  է իրենց ընկերոջ կամ ընկերուհու փոխարեն «նա» գրեին։

Հետազոտողները բացահայտել են, որ խնդիրը երրորդ դեմքով դիտարկելը վերացնում է զուգընկերոջ դավաճանության հետ կապված ցանկացած զգացմունքային նախապաշարումները։ Մասնակիցները կարողացել են վերլուծել իրավիճակը, որովհետեւ  դրա հետ կապված իրենց անձնական զգացմունքները ոչ մի դեր չեն ունեցել։

«Սա առաջին արդյունքներն են, որոնք ցույց են տվել վերացական մտածողության արդյունավետությունը, որն օգնում է հաղթահարել խնդիրներն ու ավելի խելամիտ որոշումներ կայացնել անձնական դժվարությունների ժամանակ,-ասել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Իգոր Գրոսմանը՝ Կանադայում Վաթերլոո համալսարանից։ Մենք դա անվանում ենք Սողոմոնի պարադոքս։ Նա ամենաիմաստուն թագավորներից մեկն է, որը ոչ մի կերպ չէր կարողանում իմաստուն որոշումներ ընդունել իր անձնական հարաբերությունների հարցում։ Բայց մեր փորձարկումները ցույց են տվել, որ մարդուն բավարար է միայն այն, որ նա իր մասին մտածի երրորդ դեմքով, այսինքն՝ խնդիրները լուծելիս վերանա ինքն իրենից. այսպես նրա քայլերն ավելի խելամիտ եւ հավասարակշռված կլինեն։ Սա Սողոմոնի պարադոքսը լուծելու ամենապարզ մեթոդն է»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է