• Latest news

Ծխախոտից կախվածության մեջ կոտինինն է մեղավոր

22 ապրիլի, 2019  21:15

Նիկոտինի մետաբոլիտը, որը հայտնի է կոտինին անվամբ, ծխախոտից կախվածությունն ավելի կայուն է դարձնում։ Այս մասին հայտարարում են South Dakota State University-ի գիտնականները։ Նրանց խոսքերով, կոտինինը ծխախոտից եւ թութունից նույնիսկ ավելի մեծ կախվածություն է առաջացնում, քան նիկոտինը։

Ավելին, կոտինինը օրգանիզմում 7 անգամից էլ ավելի երկար է պահպանվում, քան նիկոտինը՝ կոտինինի քայքայումը տեղի է ունենում 15, իսկ նիկոտինինը՝ ընդամենը 2 ժամվա ընթացքում։

Գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել տափակ որդերի վրա, որոնց մտցրել են կոտինինի երեք մակարդակ պարունակող լուծույթի մեջ, որից հետո 10 րոպե ենթարկել են լույսի ազդեցությանը։

Որդի վարքագիծը պետք է փոփոխվի լույսի եւ թմրանյութի ազդեցությամբ։ Գիտնականները հայտնել են, որ լույսի դիրքը փոխելու դեպքում որդը սողում է նրա հետեւից, եւ դա նշանակում է, որ որդը նախընտրում է այն միջավայրը, որտեղ կարող է կոտինին լինել։ Փորձի ընթացքում պարզվել է, որ որդերը սողում են լույսի հետեւից, քանի որ այն նրանց մոտ ասոցացվում է կոտինինի հետ։ Դա, գիտնականների խոսքերով, նշանակում է, որ կոտինինը, իրոք, ուժեղ կախվածություն է առաջացնում։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել