• Latest news

Որքան էներգետիկ ըմպելիքներ պետք է խմել առիթմիա «վաստակելու» համար

31 մայիսի, 2019  13:05

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան նախազգուշացնում է. էներգետիկ ըմպելիքներով հրապուրվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ սրտի վրա։ Հաշվետվության համաձայն՝ ընդամենը 4 բաժակ էներգետիկ ըմպելիքը (220-ական գրամ) բավական է, որպեսզի առաջ բերի զարկերակային ճնշման բարձրացում եւ առիթմիա։

Հետազոտությունում ներգրավվել է 18-40 տարեկան 34 մարդ։ Փորձն սկսվելուց առաջ չափվել են կամավորների սրտի ռիթմի եւ զարկերակային ճնշման ցուցանիշները, ինչից հետո նրանք բաժանվել են երկու խմբի։ Առաջին խմբի մասնակիցները պետք է մեկ ժամվա ընթացքում խմեին 900 գրամ էներգետիկ, իսկ երկրորդ խմբի մասնակիցները՝ պլացեբո ըմպելիք՝ գազավորված ըմպելիքով, լայմի հյութով եւ «բալի» արոմատիզատորով։

 Չորս ժամվա ընթացքում ամեն 30 րոպեն մեկ ըմպելիքն օգտագործելուց հետո փորձարկվողների էլեկտրակարդիոգիր է արվել եւ չափվել է զարկերակային ճնշումը։ Պարզվել է, որ անգամ չորս ժամ հետո էներգետիկ խմած մարդկանց սրտի զարկերը հաճախացել են, իսկ սիստոլիկ եւ դիաստոլիկ զարկերակային ճնշումը բարձրացել է սնդիկի սյան 4-5 միլիմետրով։

Նշվում է, որ էներգետիկ ըմպելիքները պարունակում են գլյուկուրոնոլակտոն եւ տաուրին, որոնք, կոֆեինի համակցությամբ, կարող են անբարենպաստ ազդեցություն գործել սրտանոթային համակարգի առողջության վրա։

«Մենք հայտնաբերեցինք կապ էներգետիկ ըմպելիքների  եւ զարկերակային ճնշման փոփոխությունների ու QT միջակայքների միջեւ, ինչը չի կարելի վերագրել կոֆեինի ազդեցությանը։ Անհրաժեշտ է հետազոտել տարբեր էներգետիկ ըմպելիքների բաղադրիչների համակցումը»,- ասում է հետազոտության առաջատար հեղինակ, Խաղաղօվկիանոսյան համալսարանի պրոֆեսոր Սաչին Ա. Շահը (Sachin A. Shah)։

Փորձագետները կոչ են անում բժիշկներին ի գիտություն ընդունել ստացված տվյալները, ինչն առանձնապես կարեւոր է այն պացիենտների համար, որոնք զարկերակային ճնշման եւ սրտի խնդիրներ ունեն։

Հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Heart Association ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել