• Latest news

Ծանր մետալի սիրահարները կարող են ուղեղի արյունահոսություն ունենալ

5 հուլիսի, 2014  15:02

Պարզվում է` ծանր մետալը կարող է վտանգավոր լինել ուղեղի առողջության համար: Համենայն դեպս` որոշ դեպքերում:

Գերմանացի բժիշկների վկայությամբ, Motorhead խմբի երկրպագուներից մեկը, գլուխը երաժշտության ռիթմի հետ անդադար շարժելու հետեւանքով, ուղեղի վնասվածք է ստացել: Այդուհանդերձ, վնասի ռիսկն այնքան փոքր է, որ ծանր մետալի սիրահարները հաճելի զբաղմունքից հրաժարվելու կարիք բոլորովին չունեն, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Հաննովերի բժշկական դպրոցի մասնագետներին օգնության համար դիմած 50-ամյա տղամարդու մոտ անդադար գլխացավ է նկատվել: Ի պատասխան բժիշկների հարցերի` նա պատասխանել է, թե վերջին շրջանում ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել եւ որեւէ կախվածությամբ չի տառապում` բացառությամբ երաժշտության ռիթմի հետ գլուխը շարժելու երկարամյա մոլուցքի:

Հետազոտությամբ պարզվել է, որ հիվանդը ուղեղի արյունահոսություն ունի: Արյունը հեռացնելու նպատակով բժիշկները ստիպված են եղել նրա գլխի մեջ փոքր անցք բացել, որից անմիջապես հետո գլխացավերն անհետացել են: Հետվիրահատական հետազոտության ընթացքում մասնագետները գլխուղեղի բարօրակ կիստա են նկատել, որն էլ, ամենայն հավանականությամբ, ծանր մետալի սիրահարին խոցելի է դարձրել` համերգներին ուղեղի վնասվածք ստանալու համար:

«Մենք ամենեւին դեմ չենք, որ ծանր մետալի սիրահարները համերգներին գլուխները թափահարեն: Վնասվածք ստանալու ռիսկը չափազանց փոքր է:», - նկատել է դոկտոր Արիան Պիրայեշ Իսլամիանը` հավելելով, որ եթե հիվանդը, այունամենայնիվ, դասական համերգների հաճախեր, նման վիճակի մեջ չէր ընկնի:

Բժշկի մեկնաբանմամբ, գլուխն այս ու այն կողմ անելիս ուղեղը գանգին է բախվում եւ ոչ միայն հիշատակված, այլ նաեւ` բազմաթիվ այլ փաստագրված դեպքերում` արյունահոսություն առաջացնում:

Խնդիրը հատկապես Motorhead-ի երկրպագուների համար է բարդանում: Այս` «սփիդ մետալ» ժանրի համերգացանկով հանդես եկող խմբի առանձնահատկություններից մեկն այն է, որ գլխի չափազանց արագ շարժ է պահանջում:

Այդուհանդերձ, դոկտոր Իսլամիանը դեմ է, որ ծանր մետալի սիրահարները դադարեն գլուխները շարժել:

«Ռոք'ն'ռոլը երբեք չի մահանա», - համոզմունք է հայտնել նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել