• Latest news

Կինը հեռացրել է կուրծքը՝ տղամարդ համարվելու եւ զուգընկերուհու հետ ամուսնանալու համար (ֆոտո)

18 հուլիսի, 2014  22:42

2006թ.-ին ամուսնու՝ Ջոյի հետ միասին Օփրային հյուրընկալված 44-ամյա Քրիսթին Թրինգալի Նունեսը հետաքրքիր բացահայտում էր արել: Պարզվել էր՝ յոթ տարի տեւած ամուսնությունից եւ երկու երեխաներ ունենալուց հետո զույգերը հասկացել են, որ նույնասեռական կողմնորոշում ունեն, հաղորդում է The Daily Mail-ը:

Ութ տարի անց կրկին հեռուստաեթերում հայտնվելով՝ Քրիսթինը պատմել է, որ նախկին ամուսնուց բաժանվելուց հետո հասցրել է մեկ անգամ եւս, հիմա արդեն՝ «իր կյանքի միակ սիրո, հանուն իրեն մեծագույն զոհաբերության գնացած» Ջեկիի հետ ամուսնանալ:

Ջեկիի խոսքով՝ Քալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքի բնակիչ, յոգայի ուսուցանմամբ զբաղվող Քրիսթինը դեռ հեռուստաեթերից է դուր եկել իրեն, երբ Օփրային էր հյուրընկալվել:

«Երբ տեսախցիկը նրա վրա կանգնեց, անմիջապես մտածեցի. «Տեր Աստված, որքան գեղեցիկ է: Փողոցում նկատելով՝ երբեք չէի մտածի, թե կարող է լեզբուհի լինել», - հիշողություններն է կիսել մեկ տարի առաջ միաժամանակ տղամարդ եւ ամուսին դարձած Ջեկին:

Երբ հանդիպեցին՝ անմիջապես սեր ծագեց, եւ շատ չանցած՝ Քրիսթինն ամուսնության առաջարկ արեց նրան: Սակայն այդ ժամանակ Քալիֆորնիա նահանգում նույնասեռական ամուսնությունները դեռեւս օրինականացված չէին:

Եւ Ջեկին սկսեց սեռը փոխելու մասին մտածել:

«Օրենքի տեսանկունից պետք է տղամարդ համարվեի», - պատմում է Ջեկին:

Այնպես որ, 2013թ. առաջին ամիսներին երկակի մաստէկտոմիայի (կրծքագեղձերի հեռացման) ենթարկվելու ուժ գտավ իր մեջ: Ապրիլ ամսին արդեն ծննդյան վկայականի մեջ սեռը արական էր նշված:

Քրիսթինը Ջեկիի արարքը սիրո լավագույն արտահայտումն է համարում: «Ոչ ոք առավել ոչինչ չի արել ինձ համար», - գտնում է նա:

Երջանիկ զույգը ներկայումս Սակրամենտոյում է բնակվում:

Քրիսթինի նույնասեռական ամուսնու ճակատագրի մասին մասնրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ հաճախ չի շփվում Քրիսթինի հետ, թեեւ վերջինս դեմ չէ սերտ հարաբերություններին. չէ՞ որ երկու որդի ունեն…

Այսպիսի բաներ…

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել