• Latest news

Բժիշկները փրկել են երեխայի կյանքը, որի գանգը ծակել էր մեծ մկրատը (ֆոտո)

27 ապրիլի, 2020  14:20

Չինաստանի Անհոյ նահանգի Ֆույան քաղաքից 2 տարեկան երեխան ողջ է մնացել այն բանից հետո, երբ նրա քունքը ծակել է դերձակի մեծ մկրատը:

Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, երբ տղայի ազգականները, ում անունը չի հրապարակվում,  հյուրասենյակում հեռուստացույց էին դիտում, նա բարձրացել է աթոռակի վրա, բացել պահարանի դարակը եւ սկսել խաղալ այնտեղ եղած իրերով: Հավասարակշռությունը կորցնելով՝ նա աթոռակից ընկել է, իսկ ձեռքին պահած մկրատը խրվել է նրա գլխի մեջ:

Երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց՝ մկրատին ձեռք չտալով:

Նեյրովիրաբույժ Վան Շաոխուայի խոսքով, որը զննել էր երեխային, սայրը նրա գլխի մեջ էր մտել 15 միլիմետր:

«Տղայի բախտը շատ է բերել,- պնդում է նա: - Մկրատը ծակել է նրա գանգն ու ուղեղի թաղանթը, բայց ուղեղի հյուսվածքներն անվնաս են մնացել»:

Սակայն մկրատը գլխից հանելու համար պահանջվել է 2 ժամ տեւած վիրահատություն: Մասնագետների խոսքով՝ երեխան ամբողջությամբ կառողջանա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել