• Latest news

Հեծանվավազքը շագանակագեղձի քացկեղի առաջացման ռի՞սկ է պարունակում

22 հուլիսի, 2014  12:50

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքները յուղի հերթական չափաբաժինն են լցրել տղամարկանց շրջանում հեծանվավազքի օգտակարության շուրջ բանավեճի կրակին: Հետազոտության հեղինակները պարզել են, որ հեծանվավազքի սիրահարները շագանակագեղձի քաղցկեղի առաջացման առավել բարձր վտանգի են ենթարկվում, հաղորդում է NewsMax Health-ը:

Սական քիչ չեն նաեւ այն փորձագետները, որոնք, հետազոտության թույլ կողմերը մատնանշելով, գտնում են, որ տղամարդիկ կարող են սրտի ուզածի չափ հեծանիվ քշել: Հեծանվավազքի՝ սրտի, թոքերի եւ մտավոր առողջության վրա ունեցած դրական ազդեցությունը նրանց համար կասկած չի հարուցում:

Մեկ այլ՝ ավելի վաղ իրականացված հետազոտության արդյունքներն էլ այն բանի մասին էին վկայում, որ շաբաթական երեք ժամից ավել հեծանվավազքին տրվող տղամարդիկ էրեկտիկ դիսֆուկցիայի առաջացման վտանգի են ենթարկվում: Որոշ վերլուծություններ էլ տղամարդկանց անպտղության հեռանկարով են սպառնում:

Ամենաթարմ՝ 2012-2013թթ.-ին իրականացված հետազոտության շրջանակում հեծանվավազքով զբաղվող ավելի քան 5 հազար տղամարդկանց առողջական տվյալներն են ուսումնասիրվել:

Մասնավորապես, հաստատվել է, որ, որոշ դեպքերում (հեծանվավազորդներից ութ տոկոսի մոտ) էրեկտիկ խանգարման նշաններ կան, սակայն զբաղմունքին առավել հաճախակի տրվող մասնակիցների մոտ հիվանդության տարածականություն եւ զարգացում չի նկատվում: Այնպես որ, հետազոտության հեղինակները հակված են սեռական դիսֆունկցիայի պատճառը առավելապես այլ գործոնների՝ արյան բարձր ճնշման, ծխելու սովորության կամ տարիքի հետ կապել:

Հետազոտության շրջանակում միանշանակ չի հաստատվել հեծանվավազքի եւ տղամարդկանց անպտղության միջեւ կապը: Խոսքն այս պարագայում մասնակիցների ընդամենը մեկ տոկոսի մասին է:

Ինչ վերաբերում է շագանակագեղձի քաղցկեղին, ապա այն հեծանվավազորդների ընդհանուր թվի մեկ տոկոսից էլ ցածր մասի մոտ է ախտորոշվել: Սակայն երբ առավել ակտիվ մասնակիցների (որոնք շաբաթական 8,5 ժամից ավել են սիրելի զբաղմունքին տրվում) առողջական վիճակն է առանձնացվել, հիվանդության առկայության մասին տվյալներն առավել տարածական են դարձել: Խոսքը 498 մասնակիցներից 17-ի մասին է (3,5 տոկոս), որոնց մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել:

Այդուհանդերձ, հետազոտությանը չմասնակցած փորձագետների գնահատմամբ, 3,5 տոկոսն այնքան էլ բարձր ցուցանիշ չէ՝ հեծանվավազքի եւ հիվանդության միջեւ պատճառահետեւանքային կապն ապացուցված համարելու համար: Բացի այդ, բոլոր տվյալները համացանցի օգնությամբ եւ գաղտնիության պահպանման սկզբունքով են հավաքագրվել, ինչը եւս չի կարող վստահություն հաղորդել հետազոտության արդյունքներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել