• Latest news

Էբոլայի դեմ պայքար մղող առաջնակարգ բժիշկներից մեկն այլեւս վարակված է մահաբեր հիվանդությամբ

24 հուլիսի, 2014  20:01

Արեւմտյան Աֆրիկայի երկրներից մեկում՝ Սիերա-Լեոնեում Էբոլա արեւադարձային վիրուսի դեմ պայքար մղող առաջնակարգ բժիշկներից մեկը՝ 39-ամյա Շեյխ Ումար Խանը, ով երկրի առողջապության նախարարության կողմից ազգային հերոսի կոչման է արժանացել՝ քաջարի աշխատանքի համար, այլեւս վարակված է հեմոռագիկ հիվանդությամբ, հաղորդում է NewsMax Health-ը:

Նշենք, որ միայն Սիերա-Լեոնեում 206 մարդու մահվան պատճառ դարձած վիրուսի դեմ որեւէ պատվաստանյութ դեռեւս չի մշակվել. վարակվածների 90 տոկոսին մահվան ելք է սպառնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից երեքում՝ Գվինեայում, Սիերա-Լեոնեում եւ Լիբերիայում առավել լայն տարածում գտած հեմոռագիկ տենդը, ընդհանուր առմամբ, հասցրել է ավելի քան 600 մարդու կյանք խլել:

Այդուհանդերձ, վիրուսաբան Շեյխ Ումար Խանին հաջողվել է ավելի քան 100 մարդու կյանք փրկել՝ մահաբեր հիվանդության ճիրաններից: Սիերա-Լեոնայի առողջապահության նախարար Միատտա Կարգբոն խոստացել է ամեն ինչ անել՝ ազգային հերոսի կյանքը փրկելու համար:

Բժիշկը մեկ անգամ չէ մտահոգություն հայտնել, որ վարակվելու վտանգի է ենթարկվում: «Պետք է ասեմ, որ վախենում եմ՝ կյանքիս համար: Հիվանդի հետ անմիջական շփման ընթացքում հնարավոր չէ արդյունավետ պաշտպանիչ միջոցառումներ ձեռնարկել», - նշել է նա հունիս ամսին՝ Ռոյթերս գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Մասնավորապես, երեք օր առաջ Խանի հետ միասին աշխատող երեք բուժքույրների մահվան մասին էր տեղեկություն հաղորդվել:

Էբոլա հեմոռագիկ տենդն առաջին անգամ Գվինեայում՝ ընթացիկ տարվա փետրվար ամսին է ախտորոշվել: Հիվանդության ախտանշաններն են փորլուծությունը, փսխումը, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին արյունահոսությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել