• Latest news

Լայնադեմ մարդիկ ագրեսիվ եւ հաջողա՞կ են

29 հուլիսի, 2014  10:35

Փորձեք ձեզ համար ամենատհաճ մարդկանց դեմքը պատկերացնել: Գիտնականներն ասում են, որ նրանց մեծ մասը պետք է որ լայն դեմք ունենան: Թեւ այդպիսի մարդիկ, ագրեսիվ եւ խաբեբայությունների սիրահար բնավորությանը զուգահեռ, նաեւ կոմպետենտ ու հաջողակ պետք է լինեն, հաղորդում է Medical Daily-ն:

Եթե եւգենիկայով զբաղվող գիտնականները նախկինում մարդկանց երկու հիմնական խմբի՝ նեղ եւ լայն ճակատ ունեցողների էին բաժանում, ապա ժամանակակից մեկնաբանության մեջ վարքագծային տարբերություններն առավելապես դեմքի լայնության եւ երկարության հարաբերությամբ են բնորոշվում: Քալիֆորնիայի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լայնադեմ մարդիկ եսասիրության հաշվին աշխատավայրում հաջողությունների հասնելու եւ, մասնավորապես, առավել մեծ պարգեւավճարներ վաստակելու շանսեր ունեն:

Թեեւ առավել հրապուրիչ՝ նեղ եւ սիմետրիկ դեմք ունեցող մարդիկ գործարար միջավայրում համագործակցութուն կազմակերպելու առաքելություն ունեն, այնուամենայնիվ, բանակցությունների տեսանկյունից անհամեմատ զիջում են լայնադեմ մարդկանց, գտնում են հետազոտության հեղինակները՝ հիշեցնելով, որ բանակցելու մշակույթը ոչ միայն աշխատանքի ընթացքում է հարկավոր. այն մեր առօրյա կյանքի անբաժանելի մասն է կազմում: Սկսած խոհանոցից, որտեղ օրվա սննդակարգն է որոշվում եւ վերջացրած ննջասենյակով, որտեղ երեխաներին քնեցնել է պետք: Այնպես որ լայնադիմությունը թե անեծք, եւ թե աստծո շնորհ կարող է համարվել՝ կախված այն հանգամանքից, թե ով է դիտարկման հեղինակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է