• Latest news

Հայաստանում տարեկան իրականացվում է երիկամի փոխպատվաստման 10-12 վիրահատություն

16 օգոստոսի, 2014  12:58

Այսօր Հայաստանում հեմոդիալիզի ծառայություն իրականցվում է 12 բժշկական կենտրոնում, որից 5-ը` Երեւանում («Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ», «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Արմենիա» հանրապետական, «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոններ), 7-ը` մարզերում («Գյումրու ԲԿ, Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոց, Վանաձորի, Կապանի, Արմավիրի, Նոյեմբերյանի, Գավառի բժշկական կենտրոններ)։ Այս մասին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի ունեցած հեմոդիալիզային ծառայության վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱՆ հեմոդիալիզի գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանը։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից, քննարկմանը մասնակցում էին ծառայությունների ղեկավարներն ու մասնագետները, ինչպես նաեւ ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով այս ոլորտում երկար տարիների մեծ փորձ ունի։

Ընդհանուր առմամբ, ներկա պահին հեմոդիալիզ է ստանում երիկամային անբավարարություն ունեցող  684 մարդ, որից 650-ը` պետական պատվերի շրջանակում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով 1 մլն ազգաբնակչության հաշվով  հեմոդիալիզ է ստանում միջինը 400 մարդ։  2010 թվականից ի վեր Հայաստանում նրանց թիվը տարեկան ավելացել է մոտ 60-70-ով` կազմելով  1 մլն բնակչության դիմաց 220 մարդ։

Հայաստանում այժմ տարեկան իրականացվում է երիկամի փոխպատվաստման միջինը 10-12 վիրահատություն։ Մինչդեռ եղած մակարդակը պահպանելու համար պետք է կատարվի առնվազն 60 փոխպատվաստում։

Հայաստանում երիկամային անբավարարության պատճառագիտության մեջ առաջին տեղերը զբաղեցնում են զարկերակային գերճնշումը (21.1%), շաքարային  դիաբետը (19,2%) եւ քրոնիկ գլոմերունեֆրիտը (15,3%)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է