• Latest news

Քաղաքաբնակ երեխաներն առավել խոցելի՞ են սննդային ալերգիայի նկատմամբ

18 օգոստոսի, 2014  13:10

Հետազոտությամբ պարզվել է, որ ԱՄՆ խոշոր քաղաքներում բնակվող 10 երեխաներից առնվազն մեկի մոտ կարելի է սննդային ալերգիա նկատել: Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգների չափահաս բնակիչներից՝ գրեթե 3, իսկ անչափահասներից՝ 6 տոկոսի մոտ սննդային ալերգիայի ազնվազն մեկ տեսակ է նկատվում:

The Telegraph պարբերականի հաղորդմամբ, Ջոնս Հոպկինսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները հինգ տարի շարունակ Բալտիմորում, Բոստոնում, Նյու-Յորքում եւ Սենտ-Լուիսում լույս աշխարհ եկած 516 երեխաների առողջական վիճակին են հետեւել: Ամեն տարի հետազոտության մասնակիցները բժշկական ստուգումների են ենթարկվել, մասնավորապես՝ կենցաղային ալերգենների նկատմամբ դիմադրողականության մակարդակը պարզելու համար: Այդ նպատակով նաեւ երեխաների սննդակարգի վերաբերյալ տվյալներ են հավաքագրվել: Երեխաների 1-ին. 2-րդ, 3-րդ եւ 5-րդ տարեդարձին իրականացված արյան հետազոտությունները սննդային սպեցիֆիկ Е իմունոգլոբուլին (IgE)՝ կաթի, ձվի եւ գետնանուշի համամարմիններ հայտնաբերելու նպատակ են հետապնդել: Ընդհանուր առմամբ, երեխաների կեսից ավելին (55 տոկոս) սննդամթերքի հիշյալ տեսակների նկատմամբ բարձր զգայունություն է ունեցել: Առավել բարձր է գտնվել գետնանուշի նկատմամբ ալերգիայի ցուցանիշը (6 տոկոս), որին ձվի (4,3 տոկոս) եւ կաթի (2,7 տոկոս) նկատմամբ ալերգիան է հաջորդում: Մասնակիցների եւս 17 տոկոսը «հնարավոր ալերգիկների» շարքին են դասվել, իսկ 29 տոկոսը՝ «տանելի զգայունություն ունեցող» ալերգիկների: Բացի այդ, պարզվել է, որ սննդային ալերգիայի առաջացման ամենաբարձր ռիսկը կրծքով սնվող երեխաներին է սպառնում, իսկ ահա էնդոտոքսինի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող տան բնակիչներն առավել հազվադեպ են սննդային ալերգիայով տառապում:

Այս բացահայտումը հաստատելու է գալիս «հիգիենիկ հիպոթեզը», ըստ որի կյանքի առաջին օրերին, որոշ միկրոօրգանիզմների ազդեցությամբ, ասթմայի եւ ալերգիայի դեմ պաշտպանական մեխանիզմներ են ձեւավորվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել