• Latest news

Լողավազանում կարելի՞ է կոնտակտային լինզաներ կրել

18 օգոստոսի, 2014  14:32

Հետազոտությամբ պարզվել է, որ ավելի քան 30 մլն ամերիկացիներ կոնտակտային լինզաներով են լողավազան մտնում: Մինչդեռ երկրի սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը երեւույթի դեմ պարբերական բնույթ կրող զգուշացումներով է հանդես գալիս, հաղորդում է FoxNews-ը:

Հակացուցման պատճառն այն է, որ լինզաները ծակոտկեն են եւ կարող եւ ջրի մեջ առկա մանրէներն ու քիմիական տարրերը կլանել, ինչը աչքի ինֆեկցիայի, բորբոքման եւ տեսողությանը սպառնացող այլ բարդությունների առաջացմամբ է հղի:

Թեւ, բնական ջրամբարների հետ համեմատությամբ, լողավազանում բնակություն հաստատող միկրոօրգանիզմներն այնքան էլ բազմազան եւ բազմաթիվ չեն, բայցեւայնպես, կարող են ինֆեկցայի առաջացման պատճառ դառնալ: Բացի այդ, ջրի ազդեցությամբ լինզան կարող է աչքը չափազանց ամուր «գրկել», իսկ քլորը՝ բորբոքման պատճառ դառնալ: 

Եթե, այունամենայնիվ, ցանկություն չունեք օրվա ընթացքում մի քանի անգամ լինզաները աչքերից հանել, ապա մեկօրյա օգտագործման լինզաները կարող են լավագույն լուծումը լինել: Չնայած, նույնիսկ այդ պարագայում էլ, խորհուրդ է տրվում լողորդի ակնոց կրել:

Իսկ ամենահամառներին մասնագետները խորհուրդ են տալիս գոնե լողավազանից դուրս գալուց հետո, հնարավորին չափ շուտ, լինզաները հանել աչքերից եւ պատշաճ կերպով ախտահանել:

Իսկ եթե, լինզաներով լողավազան մտնելուց հետո, աչքերի կարմրություն, բորբոքվածություն, ցավ կամ լույսի նկատմամբ բարձր զգայունություն է ի հայտ եկել, անհապաղ ակնաբույժի օգնությանը պետք է դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել