• Latest news

Սրտանոթային հիվանդություններն այլեւս մահացության գլխավոր պատճառ չե՞ն հանդիսանում

22 օգոստոսի, 2014  18:10

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում պարզվել, որ որոշ եվրոպական երկրներ բեկումնային պահի են մոտենում՝ մահացության գլխավոր պատճառի տեսանկյունից: Խոսքը սրտանոթային հիվանդությունների մասին է, որոնք սկսում են դիրքերը քաղցկեղին զիջել, հաղորդում է BBC-ն:

Սրտանոթային հիվանդությունները տարեկան չորս միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում (մահացության դեպքերի շուրջ 50 տոկոսը): Այդուհանդերձ, ինչպես գիտնականներն են պարզել, բազմաթիվ եվրոպական երկրներում, առողջ կենսակերպին միտված քարոզարշավի եւ ծխախոտի կիրառության դեմ պայքարի արդյունքում, սրտանոթային հիվանդություններով ախտորոշված մարդկանց թվի շոշափելի նվազեցում է նկատվում: Դժբախտաբար, ասվածը Արեւելյան Եվրոպայի երկրներին չի վերաբերում:

Օքսֆորդի համալսարանականները, մասնավորապես, հաշվել են, որ 10 եվրոպական երկրների արական սեռի չափահաս բնակիչների շրջանում քաղցկեղը սկսել է, սրտանոթային հիվանդությունների հետ համեմատությամբ, առավել մեծ թվով մահացության դեպքերի պատճառ դառնալ: Հիշյալ երկրների շարքում են Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սլովենիան, Իսպանիան եւ Սան-Մարինոն: Վերը նկարագրված տենդենցը կանանց շրջանում միայն Դանիայում է նկատելի: Հետազոտության հեղինակներն ընգծել են, որ վիճակագրությունը միայն սրտանոթային հիվանդությունների թվի կրճատում է ենթադրում, եւ ոչ՝ քաղցկեղով հիվանդների թվի աճ:

Այդուհանդերձ, 52 երկրներից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցից առնվազն 15-ում սրտանոթային հիվանդություններից մահացության՝ կանանց վերագրվող դեպքերի թիվը քաղցկեղից մահացության մակարդակից չորս անգամ բարձր է: Սրտանոթային հիվանդություններից մահացության ամենաբարձր ցուցանիշները Արեւելյան Եվրոպայի երկրներում են գրանցվել: Մասնավորապես, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արական սեռի 55-59 տարեկան բնակիչների մոտ նույնիսկ քսան տարով ծեր ֆրանսիացիների հետ համեմատությամբ է մահացության առավել բարձր ցուցանիշ գրանցվել:

Չնայած ստացված տվյալներին, սրտային հիվանդությունները եւ ինսուլտը շարունակում են եվրոպացիների մահացության հիմնական պատճառը մնալ: Ի միջի այլոց, վերջին տարիներին հիշյալ հիվանդություններից մահացության առավել մեծ թվով դեպքեր կանանց շրջանում են նկատելի: Գիտնականները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս սրտանոթային համակարգի առողջությանը հետեւել, քանի որ վերջինիս հատուկ հիվանդությունները, կրծքագեղձի քաղցկեղի համեմատությամբ, երեք անգամ առավել հաճախ մահվան հասցնելու սպառնալիք են պարունակում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել