• Latest news

Ինչպե՞ս է մարդու քաշը կապված հոգեբանական առողջության հետ

24 օգոստոսի, 2014  19:25

Ինչպե՞ս են կապված գիրությունն ու նիհարելու մոլուցքը հոգեբանական առողջության հետ։ Ըստ հոգեբան Աննա Բադալյանի, աշխարհը համակած նիհարելու տենդը փսիխոսոմատիկ խանգարում է, երբ մարդն իր ներաշխարհի հետ ունի կոնֆլիկտ, որը չի կարողանում լուծել գիտակցության ու ենթագիտակցության մակարդակում, եւ պայքար է սկսում իր օրգանիզմի հետ։ Իսկ ավելորդ կիլոգրամները կարող են սթրեսի հետեւանք լինել, այսինքն, այդ սթրեսը ուտելիքով փարատելու հետեւանք։

Ըստ հոգեբանի, ողջ աշխարհում նիհարելու տենդով տառապող կանայք մի կարեւոր հանգամանք են ուշադրությունից դուրս թողնում. շատ նիհարելու դեպքում կանացի, գեղեցիկ, կլոր ֆորմաները կորում են, կորում է կանացիությունը որպես այդպիսին։ «Չգիտես ինչու բոլորն ուզում են նմանվել մանեկենների, բայց իրականում մանեկենն անգույն է, անէներգիա է, անհոգի է, որպեսզի զգեստը նրա վրա երեւա», – ասել է նա, հավելելով, որ այստեղ թերարժեքության էլեմենտներ կան, գումարած փսիխոսոմատիկ երեւույթներ։

Կա խնդրի մեկ այլ կողմ. մարդիկ ներքին կոնֆլիկտի դեպքում կամ ընդհանրապես հրաժարվում են ուտելիքից, կամ սկսում են անգիտակից ձեւով ուտել։ «Մեծամասամբ սկսում են ուտել, եւ դա բացատրվում է այսպես. երբ մենք փոքր էինք, նորածնային շրջանում, ունեինք միայն մեկ պահանջմունք՝ սնվելը։ Մնացած մեր բոլոր հոգսերը հոգում էին մեր ծնողները։ Այսինքն, մենք անհոգ էինք, եւ ենթագիտակցորեն մենք ուզում ենք վերադառնալ այդ նույն վիճակին, եւ սկսում են աշխատել օրալ մկանները։ Մենք ուտում ենք իրականությունից խուսափելու համար, ու այդպես գիրանում», – ասել է մասնագետը։ Ըստ նրա, այս խնդիրը կարելի է լուծել, սննդին գիտակցաբար մոտենալով, բայց օրգանիզմը հաճույքներից  զրկելու դեպքում էլ այն կարող է սթրես ապրել, այնպես որ խիստ սահմանափակումներն էլ, հոգեբանական տեսանկյունից ճիշտ չեն։ Ա. Բադալյանը նաեւ նշեց, որ մշակված սննդակարգին հետեւելու դեպքում հնարավոր է խուսափել գիրությունից, իսկ կանանց խորհուրդ տվեց սիրել իրենց այնպիսին, ինչպիսին որ կան, գեր թե նիհար, լինել ինքնաբավ եւ չֆիկսվել այդ հանգամանքի վրա,  եւ շրջապատի վերաբերմունքը  այդ դեպքում նույնպիսին կլինի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել