• Latest news

Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինե՞ն

25 օգոստոսի, 2014  16:35

Այն, որ անձրեւի տակ կրքոտ համբուրվող զույգին ի վերջո շքեղ սեքս է սպասում՝ ռոմանտիկ ֆիլմերից է հայտնի: Բայց այդյո՞ք խենթի նման սիրահարվածությունը կարող է սեքսի որակի վրա ազդել: Վերջերս իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ սիրային հարաբերություններով կապված զույգերը, պատահականորեն «շփվողների» հետ համեմատությամբ, ննջարանում հաճույքի առավել բարձր բաժնի են տիրանում, հաղորդում է Medical Daily-ն:

Հետազոտության շրջանակում, որի արդյունքները ամերիկյան սոցիոլոգների ասոցիացիայի տարեկան համաժողովին են ներկայացվել, 20-68 տարեկան 95 հետերոսեռական կանայք են հարցախույզի ենթարկվել, որի արյունքում պարզվել է, որ, իգական սեռի ներկայացուցիչների մեծ մասի համոզմամբ, սերը՝ անկախ հարաբերության ձեւաչափից (ամուսնություն, թե կանոնավոր հանդիպումներ), առավել որակյալ սեռական հաճույքի է հանգեցնում: Այլ կերպ ասած՝ սիրային հարաբերությամբ կապված զույգերի մոտ սեքսի ընթացքում ոչ միան էմոցիոնալ, այլ նաեւ՝ ֆիզիկական զգացողություններն են սրվում:

«Սիրահարված կանայք առավել մեծ հաճույք են սեքսից ստանում, քանի որ ոչ միայն վստահում են իրենց զուգընկերոջը, այլ նաեւ գտնում են, որ լավ է, երբ սեքսով ես զբաղվում մի տղամարդու հետ, ում սիրում ես», - մեկնաբանել է սոցիոլոգիական գիտությունների դոցենտ դոկտոր Բեթ Մոնտեմուրոն:

Ճիշտ է՝ 95 մասնակիցներից 50-ը պատասխանել են, թե սեքսի համար սերը պարտադիր պայման չէ, բայց միայն 18-ն են համոզված պատասխանել, թե այն ընդհանրապես ոչինչ չի որոշում: Նույնիսկ տարեց կանայք են համոզմունք հայտնել, որ սերը սեքսի կարեւոր բաղադրիչներից մեկն է հանդիսանում՝ ողջ ամուսնության ընթացքում:

Հարկ է նաեւ նշել, որ 2012թ.-ին կանադացի գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ սեռական ցանկության եւ զգացական սիրո մասին վկայող ազդակները ուղեղի նույն հատվածից՝ կղզյակից են հաղորդվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է