• Latest news

12-ամյա տղան ողնաշարի՝ եռաչափ տպված կրկնօրինակով է փոխպատվաստվել

29 օգոստոսի, 2014  19:53

Չինաստանի 12-ամյա բնակիչներից մեկը, ով ոսկրային քաղցկեղով է տառապում, Պեկինի հիվանդանոցներից մեկում եռաչափ տպված ողնաշարի ներպատվաստման է ենթարկվել:

Մի քանի ամիս առաջ Ցին անունը կրող դեռահասի մոտ բժիշկները Յուինգի սարկոմա՝ ոսկորներն ախտահարող քաղցկեղի հազվադեպ տեսակ էին ախտորոշել: Իրավիճակից ելնելով՝ մասնագետները ստիպված էին տղայի ողնաշարի ախտահարված մասի հեռացմանը միտված վիրահատություն նախաձեռնել: Ընդ որում, սովորաբար հեռացված հատվածի փոխարեն տիտանից պատրաստված խողովակներ են տեղադրվում, սակայն այս անգամ հիվանդանոցի ղեկավարությունը որոշել էր նորույթ փորձարկել, հաղորդում է FoxNews-ը:

Ցինը աշխարհի՝ եռաչափ տպված ողնաշար կրող առաջին բնակիչն է դարձել: «Մենք կարող ենք համակարգչային պատկերման արդյունքում ստացված ողջ տեղեկությունները եռաչափ տպագրության համար անհրաժեշտ տվյալների վերածել եւ հիվանդի ոսկրային կառույցին համապատասխանող բաղադրիչներ ստեղծել», - նշել է հիվանդանոցի օրթոպեդիկ ծառայության ղեկավար Լյու Չժունուզյունը:

Մասնագետի հավաստիացմամբ, իպլանտները ոսկրերի հետ սերտաճման տեսանկյունից, ոչ մի խնդիր չեն հարուցում, այնպես որ ամրացման համար կիրառվող հավելյալ նյութերի անհրաժեշտություն չի առաջանում: Կոնկրետ 12-ամյա տղայի համար տպված իմպլանտը տիտանի փոշուց է պատրաստվել: Այս մետաղը բարձր կենսահամատեղությամբ է աչքի ընկնում՝ ոսկրային հյուսվածքները դրա հետ արագ սերտաճելու հատկություն ունեն: «Երբ իմացա, որ առաջին անգամ է նման վիրահատություն իրականացվել, մի փոքր վախեցել էի: Բայց հետո մտածեցի, որ եթե եռաչափ տպագրությունը նախկինում էլ է բժշկական նպատակներով կիրառվել, ուրեմն՝ անհանգստանալու կարիք չկա», - պատմել է տղայի մայրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է