• Latest news

Թեյը ոչ սրտային հիվանդություններից մահացության ռիսկը 24 տոկոսի չափով նվազեցնելու ներո՞ւժ ունի

1 սեպտեմբերի, 2014  16:02

Փարիզում գործող կանխարգելիչ բժշկության կենտրոնի 131 հազար հաճախորդների շրջանում իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ թեյի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները տարբեր՝ սրտանոթային համակարգի առնչություն չունեցող հիվանդություններից մահացության ռիսկը 24 տոկոսի չափով նվազեցնելու ներուժ ունի: Ուսումնասիրության՝ Եվրոպացի սրտաբանների ասոցիացիայի հերթական համաժողովի ընթացքում ներկայացված տվյալները լրացնելու են գալիս նախընթաց հետազոտությունների արդյունքում ստացված վկայություններն առ այն, որ թեյը սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ տեսակների դեմ արդյունավետ կանխարգելիչ պայքար մղելու ներուժ ունի, հաղորդում է Scence World Report-ը:

Հետազոտության մասնակիցները նախապես մի քանի խմբերի են բաժանվել՝ կախված այն հանգամանքից, թե օրական որքան թեւ եւ սուրճ են սպառում՝ առնվազն չորս բաժակ, 1-3 բաժակ եւ մարդիկ, որոնք ընդհանրապես հիշյալ ըմպելիքներից չեն օգտվում: Այնուհետեւ, 3,5 տարի շարունակ, ֆրանսիացի գիտնականները կամավորների առողջական վիճակին են հետեւել:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սուրճի եւ թեյի սպառումից առաջացող ազդեցությունները մեկը մյուսի հայելային արտացոլանքն են հանդիսանում: Եթե թեյը տարբեր հիվանդություններից մահացության ռիսկի կրճատմամբ է աչքի ընկնում, ինչը հատկապես ծխողների եւ սիգարետից հրաժարվածների պարագայում է նկատելի, սուրճն, ընդհակառակը, դրանց խթանում է առաջացնում:

«Ընդհանուր առմամբ, ստացված արդյունքներն այն մասին են վկայում, որ սուրճին նախապատվություն տվող մարդկանց մոտ, թեյի սիրահարների հետ համեմատությամբ, բոլոր տեսակի հիվանդությունների առաջացման բարձր ռիսկ է գործում», - ամփոփել է հետազոտության ղեկավար, Փարիզի Ռենե Դեկարտի անվան համալսարանի ներկայացուցիչ պրոֆեսոր Նիկոլաս Դանշենը:

Բացի այդ, նախապատվությունների շրջանակում նաեւ գենդերային մեծ տարբերություններ են բացահայտվել: Պարզվում է՝ տղամարդիկ, կանանց հետ համեմատությամբ, անհամեմատ շատ են սուրճ խմում: Իգական սեռի ներկայացուցչներն էլ, որպես կանոն, ավելի շատ թեյին են նախապատվություն տալիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է