• Latest news

9 հարց արտամարմնային բեղմնավորման մասին

1 հուլիսի, 2023  17:48

Այս տարի առաջին «երեխան փորձանոթից»՝  Լուիզա Բրաունը կնշի 45-ամյակը։ Ամբողջ աշխարհում արդեն միլիոնավոր երեխաներ են ծնվել արտամարմնային բեղմնավորման օգնությամբ։

Հայաստանում ԱՄԲ-ի զարգացման պատմությունը սկիզբ է առնում 1996 թվականից, եւ այսօր այն կատարվում է մի շարք բժշկական կենտրոններում։  Չնայած դրան բնակչության շրջանում դեռ շատ հարցեր կան այս մեթոդի հետ կապված։ Մենք խնդրեցինք դրանք պարզաբանել Պտղաբերության կենտրոնի մասնագետներին։

 1․ Ո՞ւմ է ցուցված ԱՄԲ-ն

Արտամարմնային բեղմնավորում իրականացվում է այն դեպքերում, երբ երկարատեւ բուժումից հետո բնական բեղմնավորում տեղի չի ունենում։

   Արտամարմնային բեղմնավորման ցուցումներն են

  1. Արգանդափողերի անանցանելիություն
  2. Գենետիկ խնդիրներ զույգերից որևէ մեկի մոտ
  3. Արական գործոն
  4. Ձվազատման խնդիրներ
  5. Կնոջ բարձր տարիք
  6. Ներարգանդային սերմնավորման անհաջող փորձեր
  7. Անհայտ ծագման անպտղություն

 

  1. Արդյոք արտամարմնային բեղմնավորումը պարտադիր հանգեցնո՞ւմ է բազմապտուղ հղիության

Բազմապտուղ հղիության հավանականությունը կախված է այն բանից, թե քանի սաղմ է տեղադրվում արգանդի խոռոչում։ Նախկինում կնոջ արգանդում տեղադրում էին բոլոր ստացված սաղմերը, որպեսզի հղիության հավանականությունը բարձր լինի, բայց այսօր ձգտում են երկու սաղմից ավելի չտեղադրել, ու այդ դեպքում ավելի հաճախ մնում եւ զարգանում է միայն մեկ պտուղը։

  1. Արդյոք ԱՄԲ-ն ազդո՞ւմ է երեխայի առողջության վրա։

Բեղմնավորման տեսակը, այսինքն բնական, թե՝ արտամարմնային, չի ազդում երեխայի առողջության վրա։

4․Ճի՞շտ է, որ առաջին փորձից ԱՄԲ-ի օգնությամբ հղիանալ հնարավոր չէ։

ԱՄԲ-ի օգնությամբ հղիանալ հնարավոր է հենց առաջին փորձից։

5․Որքա՞ն հաճախ ու քանի անգամ կարելի է ԱՄԲ կատարել։

Չկա հստակ թիվ ԱՄԲ կատարելու համար։ Դա կախված է կնոջ առողջական վիճակից եւ շատ անհատական է։

  1. Ի՞նչն է ազդում ԱՄԲ-ի արդյունքի վրա։

  ԱՄԲ-ի արդյունքի վրա ազդում են`

  1. Կնոջ տարիքը
  2. Էմբրիոնի որակը
  3. Անպտղության պատճառը
  4. Ապրելակերպը (ծխելը, ճարպակալումը, ալկոհոլը նվազեցնում են հղիանալու և առողջ հղիություն տանելու շանսերը)։
  5. Եթե կինը հղիացել է ԱՄԲ-ի օգնությամբ, հնարավո՞ր է ծննդաբերություն բնական ճանապարհով։

Ծննդաբերության եղանակը կախված չէ հղիանալու տարբերակից ՝ ԱՄԲ, թե բնական ճանապար։

8․ Որքա՞ն ցավոտ է ԱՄԲ միջամտությունը։

ԱՄԲ-ն ընթանում է մի քանի փուլով, և փուլերից մեկի՝ ձվարանների պունկցիայի ժամանակ կնոջն անզգայացնում են։ Մնացած փուլերը ցավոտ չեն։

9․ Արդյոք կարո՞ղ են ԱՄԲ-ի ժամանակ շփոթել սաղմիկները կամ այլ կենսաբանական նյութեր ՝ սերմնահեղուկ, ձվաբջիջ։

Դա բացառված է, քանի որ կատարվում են մակնշումներ, որոնք մի  քանի անգամ ստուգվում են։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել