• Latest news

Առողջարար ճարպերն ավելի հեշտությամբ են սրտին էներգիա մատակարարում

1 հոկտեմբերի, 2014  14:01

Անառողջ սննդակարգի շուրջ քննարկումներն առավել հաճախ ճարպի լավ եւ վատ տեսակներին են վերաբերում: Այդ համատեքստում ամենահեշտը թերեւս արհեստական տրանս-ճարպերի, մասնավորապես՝ մասամբ հիդրոգենացված յուղերի հարցն է, որոնք վստահաբար խոլեստերինի մակարդակի աճի եւ սրտանոթային հիվանդության առաջացման կարող են հանգեցնել, ինչն էլ սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչության կողմից՝ տվյալ սննդատեսակի վրա դրված արգելանքի հիմնական դրդապատճառն է դարձել: Իսկ հագեցած եւ ոչ հագեցա՞ծ ճարպերը: Ինչպե՞ս են դրանք սրտի առողջության վրա անդրադառնում: Հարցի պատասխանը, Medical Daily-ի վկայակոչմամբ, Իլինոյսի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում է տրվել:

Ուսումնասիրության շրջանակում գիտնականները երկու դիետիկ ճարպերի՝ ձիթապտղի եւ գետնանուշի բաղադրության մեջ առկա օլեինաթթվի եւ արմավենու յուղի, որոշ թխվածքատեսակների, կրեկերի ու ադիբուդիի բաղադրիչը հանդիսացող պալմիտինաթթվի՝ սրտի անբավարարություն ունեցող լաբորատոր մկների վրա ազդեցությունն են վեր հանել:

Սրտի անբավարարությունը օրգանի՝ ողջ օրգանիզմով արյուն շրջանառելու անկարողությամբ է բնորոշվում, ինչը կարող է շղթայական ռեակցիա հրահրել, երբ մկանները փորձում են, ուժը վերականգնելու համար, ավելի մեծ ծավալ ու հաստություն ձեռք բերել, արյունատար անոթները նեղանում են՝ արյան ճնշումը բարձր պահելու համար, իսկ արյունն էլ երկրորդական նշանակության օրգանների նկատմամբ հոսք չի ապահովում, ինչի արդյունքում սիրտն ի վերջո չի հասցնում ռիթմին դիմանալ եւ դադարում է աշխատել: Հարկ է նշել, որ բարդությունը ԱՄՆ ավելի քան 5,1 մլն բնակիչների է «բաժին հասնում»:

Սիրտը, մասամբ, լիպիդային կաթիլներ անվամբ հայտնի բջիջների ներսում պահպանվող էներգիայի հաշվին է ողջ օրգանիզմով արյուն շրջանառելու կարողություն ձեռք բերում: Ընդ որում, բավական է՝ հիշյալ կաթիլները թեթեւակի ազդակ ստանան՝ անմիջապես սրտի համար անհրաժեշտ վառելիք արտազատելու իրենց կարողությունն են դրսեւորում: Սակայն, ինչպես ընթացիկ հետազոտությամբ է պարզվել, կախված ճարպի տեսակից՝ այստեղ էլ կարող են տարբերություններ լինել: Փորձարկումները ցույց են տվել, որ օլեինաթթվով սնված լաբորատոր մկների մոտ սրտի աշխատանքի բարելավում է նկատվում: Իսկ ահա պալմիտինաթթվի պարագայում ճարպային նյութափոխանակության անհավասարակշռություն կարող է ի հայտ գալ, ինչի արդյունքում բջիջները ոչ միայն սկսում են ավելի ինտենսիվ աշխատել՝ էներգիա ձեռք բերելու համար, այլեւ կարող են առողջության համար վտանգ ներկայացնող թունավոր միացություններ արտազատել:

Օլեինաթթվի օգտակար հատկությունը նույնիսկ մոլեկուլյար մակարդակում է ապացուցվել: Գիտնականները պարզել են, որ այն ճարպերի նյութափոխանակությամբ զբաղվող էնզիմերի աշխատանքի համար պատասխանատու գեներն ակտիվացնելու հատկություն ունի: Հատկանշական է, որ նորմայից մեծ չափերի հասած օրգաններում, օրինակ՝ անբավարար ծավալով արյուն մատակարարող սրտում, հիշյալ գեների նկատմամբ ճնշման ավելացում է նկատվում: «Սա եւս մեկ ապացույց է առ այն, որ առողջարար ճարպերը, մասնավորապես՝ օլեինաթթուն, սրտի առողջության վրա նշանակալի չափով դրական ազդեցություն ապահովելու ներուժ ունեն», - նշել է հետազոտության ավագ հեղինակ Դուգլաս Լեւանդովսկին: 

Օլեինաթթվի եւ պալմիտինաթթվի միջեւ տարբերությունն այն է, որ վերջինս հագեցած ճարպ է, իսկ առաջինը՝ մոնոհագեցած: Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի գնահատմամբ, մոնոհագեցած ճարպերը ոչ միայն վատ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, այլ նաեւ բջիջների առողջությունը պահպանող սնուցիչներ, մասնավորապես՝ E վիտամին մատակարարելու հատկություն ունեն: Ի վերջո, դեռ բավականին վաղուց են վկայություններ ստացվում առ այն, որ ճարպերի հիշյալ տեսակով հարուստ միջերկրական սննդակարգը առողջարար ներուժ է դրսեւորում: Իսկ հագեցած ճարպերն, ընդհակառակը, խոլեստերինի մակարդակն ավելացնելու եւ սրտանոթային հիվանդության ու ինսուլտի առաջացման ռիսկի աճ հրահրելու հատկություն ունեն:

Թեեւ մոնոհագեցած ճարպերն էլ, ասոցիացիան ներկայացնող փորձագետների զգուշացմամբ, պետք է չափավոր կիրառություն գտնեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է