• Latest news

Խռպոտ ձայնը կարող է լինել մարսողական օրգանների հիվանդության նշան. Daily Mail

8 նոյեմբերի, 2023  18:24

Խռպոտ ձայնը, հազը, կոկորդի ցավը եւ մրմռոցը կարող են լինել լարինգոֆարինգեալ ռեֆլյուքսի (ԼՖՌ) նշան, հիվանդություն, որը բնութագրվում է նրանով, որ ստամոքսի պարունակությունը հայտնվում է ըմպանում եւ կոկորդում, տեղեկացրել է Daily Mail-ը։

ԼՖՌ-ն գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության (ԳԷՌՀ) տարատեսակ է։ Դրա դեպքում ստամոքսի պարունակությունը տեղափոխվում է կերակրափողի ստորին հատված, ավելի մոտ կրծքավանդակին։ Դա կարող է առաջ բերել կրծքի այրող ցավ, դժվարություններ կլլելիս։ ԼՖՌ-ի դեպքում ստամոքսի պարունակությունը էլ ավելի բարձր է «թռչում»՝ խոցելով ձայնակապերն ու կոկորդը։ Դրա հետեւանքով առաջանում են խռպոտություն, հազ, կոկորդի ցավ, սուլող շնչառություն եւ տհաճ համ բերանում։

Լարինգոֆարինգեալ ռեֆլյուքսը դժվար է ախտորոշել, քանի որ դրա ախտանշանները կարող են բնորոշ լինել նաեւ այլ հիվանդություններին, օրինակ՝ ասթմային։ ԼՖՌ-ն, չբուժվելու դեպքում, կարող է հանգեցնել կոկորդի լորձաթաղանթի քրոնիկական գրգռման եւ մեծացնել դրա ընկալունակությունը տարբեր վարակների հանդեպ։

Նշվել է, որ ԼՖՌ-ի բուժման համար բժիշկները սովորաբար նշանակում են թթվայնությունն արգելակող դեղամիջոցներ կամ պրոտոնային ինհիբիտորներ։ Դրանք արգելակում են աղաթթվի արտադրությունը ստամոքսի լորձաթաղանթում։ Այնուամենայնիվ, ԼՖՌ-ի դեպքում ինքնազգացողության բարելավմանը կարող է օգնել ճիշտ սնվելը. խորհուրդ է տրվում հրաժարվել այն մթերքներից, որոնք թուլացնում են կերակրափողի սֆինկտերները։ Դրանք մկանային օղակներ են, որոնք խանգարում են, որ ստամոքսի պարունակությունը հայտնվի կերակրափողում։ Ալկոհոլը եւ սուրճը կարող են խախտել սֆինկտերների շարժիչ ֆունկցիան, ուստի արժե բացառել դրանք սննդաբաժնից։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է