• Latest news

Գիտնականները ԱԲ օգնությամբ գնահատել են չծխող մարդկանց թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը

25 նոյեմբերի, 2023  18:11

Արհեստական բանականությունը (ԱԲ) կարող է օգնել գնահատել չծխող մարդկանց թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը, ցույց է տվել նոր հետազոտությունը։

Հետազոտողների խոսքով՝ արհեստական բանականության «CXR-Lung-Risk» ծրագիրը գնահատում է կրծքավանդակի սովորական ռենտգենյան նկարները, որպեսզի պարզի այն օրինաչափությունները, որոնք կապված են թոքերի քաղցկեղի հետ, գրել է UPI-ն։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ այն մարդկանց մոտ, որոնց կրծքավանդակի ռենտգենյան նկարները նշվել են արհեստական բանականության ծրագրի կողմից, թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը երկու անգամ ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, որոնց ռենտգենյան նկարները քիչ վտանգավոր են համարվել։

Բոստոնի ընդհանուր պրոֆիլի Մասաչուսեթսյան հիվանդանոցի սիրտ-անոթային պատկերների հետազոտությունների կենտրոնի հետազոտական խումբը մշակել է CXR-Lung-Risk մոդել՝ օգտագործելով կրծքավանդակի ավելի քան 147 000 ռենտգենյան պատկերներ, որոնք արվել են 41 000 ծխողների եւ երբեք չծխած մարդկանց համար, որոնք մասնակցել են քաղցկեղի սքրինինգային հետազոտությանը։

Թոքերի քաղցկեղը ԱՄՆ-ում օնկոլոգիական հիվանդություններից մահվան ամենատարածված պատճառն է։ Ամերիկյան օնկոլոգիական ընկերության տվյալներով՝ այս տարի ԱՄՆ-ում կգրանցվի թոքերի քաղցկեղով հիվանդանալու մոտ 240 000 նոր դեպք եւ ավելի քան 127 000 մահ։

Թոքերի քաղցկեղի դեպքերի 10-20 տոկոսը բաժին է ընկնում այն մարդկանց, ովքեր երբեք չեն ծխել կամ ծխել են իրենց ամբողջ կյանքի ընթացքում 100 սիգարետից էլ պակաս։

Հետազոտողների խոսքով՝ պատճառներից մեկը, թե ինչու այդ ուսումնասիրություններում հաշվի չեն առնվում երբեք չծխած մարդիկ, այն է, որ դժվար է կանխատեսել նրանց մոտ թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է