• Latest news

Ռուսաստանում հայտնաբերվել են միկոպլազմայի վարակի դեպքեր

6 դեկտեմբերի, 2023  20:14

Չինաստանում բռնկումից հետո միկոպլազմայով վարակվելու դեպքեր են հայտնաբերվել Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։ Չինաստանում, Դանիայում, Ֆրանսիայում և Նիդեռլանդներում բժիշկները երեխաների մոտ թոքաբորբի կտրուկ աճ են գրանցել։ Մասնագետները հայտնել են, որ հիվանդության պատճառը Mycoplasma pneumoniae մանրէն է։

Մասնագետները պատմել են հիվանդության հիմնական ախտանիշների մասին։

Վարակաբան բժիշկ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Մալիշևը հայտնել է, որ միկոպլազմայի վարակն  արտասովոր հարուցիչ ունի՝ «վիրուսի և մանրէների սահմանին»։ Ըստ նրա, երեք հիմնական ախտանշաններն են՝ ջերմությունը, շնչառական ախտանշանները (հազ, հարբուխ, կոկորդի ցավ), նաև թունավորումը։

Բժիշկն ընդգծել է, որ այս պահին վարակի դեմ պատվաստանյութ չկա, սակայն ժամանակին ախտորոշելու դեպքում հիվանդությունը նորմալ է ընթանում։

Իր հերթին, Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան ինստիտուտի վարակիչ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Սերգեյ Վոզնեսենսկին ավելացրել է, որ այս հիվանդության ամենաագրեսիվ հարուցիչը միկոպլազմային թոքաբորբն է, իսկ վարակն ինքը կարող է դրսևորվել տարբեր ձևերով․ կարող են ախտահարվել ինչպես  վերին շնչուղիները, այնպես էլ միզասեռական օրգանների համակարգը։

Վոզնեսենսկին ընդգծել է, որ միկոպլազմայի վարակի կանխարգելումը նման է կորոնավիրուսի կանխարգելման արդեն ծանոթ գործողություններին։ Փորձագետը նշել է, որ այս հիվանդությունը մահացության բարձր ցուցանիշ չունի, տեղեկացնում է РБК-ն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել