• Latest news

Բժիշկը նշել է մաշկի ծերացման երեք հիմնական պատճառները

7 դեկտեմբերի, 2023  20:41

Մաշկի ծերացման հիմնական պատճառներն են սխալ ապրելակերպը, արևի լույսի չափազանց մեծ ազդեցությունը և սթրեսը: Այս մասին հայտարարել է կոսմետոլոգ Սոֆիկո Դարասելիան, փոխանցում է Gazeta.Ru-ն։

Խոսելով ապրելակերպի մասին՝ բժիշկը նշում է, որ այստեղ մի շարք գործոններ իրենց դերն ունեն։ Առաջինը բավականաչափ քունն է, որն ուղղակիորեն ազդում է հորմոնալ կարգավիճակի, կոլագենի արտադրության և մաշկի վիճակի վրա: Համապատասխանաբար, եթե մարդը բավարար չափով չի քնում, ապա մաշկի ծերացումը տեղի կունենա շատ ավելի արագ։

«Մեծ դեր է խաղում նաև այն, թե որքան հաճախ է մարդ իրեն թույլ տալիս խմել։ Ալկոհոլը մեծացնում է դեմքի այտուցվածությունը, նպաստում է դեմքի արյունատար անոթների վնասմանը, հատկապես այտերի հատվածում և, ընդհանուր առմամբ, արագացնում է ծերացումը: Հատկապես՝ մեծ քանակությամբ և պարբերաբար օգտագործելու դեպքում»,- հավելել է Դարասելիան:

Բացի այդ, ապրելակերպը ներառում է այն, թե ինչպես է մարդը սնվում, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության մակարդակը: Սխալ սնվելու և անբավարար ֆիզիկական ակտիվության դեպքում մաշկն ավելի արագ է ծերանում, ընդգծեց բժիշկը։

«Երկրորդ պատճառը, այսպես կոչված, ֆոտոծերացումն է, այսինքն՝ մաշկի վատթարացումն արևի ազդեցությունից։ Ապացուցված է, որ արևի ճառագայթները վնասակար ազդեցություն են ունենում մաշկի վրա՝ քայքայելով կոլագենի մանրաթելերը և խթանելով պիգմենտացիան։ Ուստի, արևին տանից դուրս գալիս անպայման պետք է արևապաշտպան քսուք օգտագործել»,- հավելել է կոսմետոլոգը։

Իսկ մաշկի ծերացման երրորդ պատճառը, նրա խոսքով, սթրեսի ենթարկվելն է: Եթե ​​օրգանիզմը մշտական ​​սթրեսի մեջ է, դա բացասաբար կանդրադառնա հորմոնալ մակարդակի, նյութափոխանակության և արդյունքում՝ հյուսվածքների վիճակի վրա։

«Սա ներառում է կապանային ապարատը, դեմքի ճարպային փաթեթները, կոլագենի մանրաթելերը և դեմքի ակտիվությունը: Ուստի, սթրեսի կանխարգելումը երիտասարդությունը պահպանելու կարևոր ասպեկտ է»,- եզրափակեց մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել