• Latest news

Մրգերի օգտագործումը կարող է ավելացնել ուղեղի գորշ նյութի ծավալը. NeuroImage

19 դեկտեմբերի, 2023  14:04

Թարմ մրգերի եւ բանջարեղենների մշտական օգտագործումը կապված է հիպոկամպում եւ գլխուղեղի աջ ծալքում գորշ նյութի ծավալի ավելացման հետ։ Այդ փոփոխությունները կարող են նվազեցնել դեպրեսիայի եւ դեմենցիայի առաջացման վտանգը։ Այսպիսի եզրահանգման են եկել Ուփսալայի համալսարանի (Շվեդիա) գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են NeuroImage ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 9 925 մասնակիցների սննդային սովորությունները, որոնց տվյալները վերցվել են կենսաբանական նմուշների ամենամեծ պահեստից՝ Բրիտանական բիոբանկից։ Իրականացվել է նաեւ փորձարկվողների մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ գլխուղեղի ուսումնասիրման համար։

Արդյունքները ցույց են տվել, որ մշտապես թարմ մրգեր եւ բանջարեղեններ օգտագործող մարդկանց մոտ ավելի մեծ է հիպոկամպի, մեծ կիսագնդերի կեղեւի եւ աջ ծալքի գորշ նյութի ծավալը։ Գորշ նյութը ուղեղի նյարդային հյուսվածքի կարեւոր բաղադրիչն է, այն կազմված է նեյրոնալ բջիջների մարմիններից։ Նեյրոնները պատասխանատու են նյարդային ազդակների գեներացման եւ փոխանցման, ինչպես նաեւ ստացվող ինֆորմացիայի մշակման եւ պահպանման համար։

Հետազոտողները նշել են, որ մրգերի եւ բանջարեղենների օգտագործումը հատուկ ձեւով մոդելավորում է ուղեղի ծավալները։ Մասնավորապես, գորշ նյութի ծավալի ավելացումը հիպոկամպում կապված է դեմենցիայի եւ դեպրեսիվ խանգարման առաջացման ավելի ցածր վտանգի հետ։ Պարզ չէ, թե արդյոք մրգերի եւ բանջարեղենների օգտագործումմն ասդում է գորշ նյութի քանակության վրա, թե՞ դրա ավելի մեծ ծավալներ ունեցող մարդիկ են հակված մրգեր եւ բանջարեղեններ ուտել։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է