Էբոլա հեմոռագիկ տենդով ախտորոշված ամերիկացին, սեպտեմբերի վերջին օրերին Լիբերիայից վերադառնալուց հետո ընտանիքի 18 անդամների հետ է շփում ունեցել: Ընդ որում, նրանցից 5-ը երեխաներ են:
Ընթացիկ շաբաթվա առաջին օրերին երեխաները դեռեւս դպրոց են հաճախել, սակայն ախտորոշման հաստատումից հետո կրթօջախի դռներն այլեւս հարկադրաբար փակվել են նրանց առջեւ: Ներկայումս ընտանիքի առողջական վիճակին, Reuters գործակալության հաղորդմամբ, մի շարք առողջապահական ծառայություններ են հետեւում:
Համաձայն տեղեկությունների, մահացու վիրուսով վարակված տղամարդն, ամենայն հավանականությամբ, 40-ամյա Թոմաս Էրիկ Դունկանն է, ով ներկայումս, ծանր դրությամբ, Դալասի հիվանդանոցների մեկի խնամքին է հանձնվել: Բուժհաստատության ղեկավարությունը բոլոր ջանքերն է գործադրում՝ բուժանձնակազմի եւ այլ հիվանդների վարակման վտանգը չեզոքացնելու համար:
Լիբերիայի իշխանությունների հավաստմամբ, սեպտեմբերի 19-ին հայրենիք վերադառնալիս տղամարդու մոտ հիվանդության որեւէ ախտանշան չի հայտնաբերվել: Տեղեկություն է ստացվել նաեւ այն մասին, որ նա Բրյուսելով է ԱՄՆ մեկնել:
Ավելի վաղ Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հավաստիացրել էր, որ ԱՄՆ իշխանություններն ի վիճակի են երկրում Էբոլա տենդի տարածումից խուսափել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր