• Latest news

Նիհարելն օգնել է ազատվել երկրորդ տեսակի դիաբետից պացիենտների միայն 6 տոկոսին

25 հունվարի, 2024  16:09

Չինացի բժիշկները պարզել են, որ ավելորդ քաշից ազատվելը թույլ է տալիս երկրորդ տեսակի դիաբետից բուժվել պացիենտների նվազագույն մասին՝ ընդհանուր թվի մոտ 6 տոկոսին, ինչը չի համապատասխանում վերջին կլինիկական փորձարկոմների արդյունքներին։ Գիտնականների եզրահանգումները հրապարակվել են PLoS Medicine գիտական ամսագրի հոդվածում։

«Նիհարելը պացիենտների միայն 6 տոկոսին է օգնել ազատվել դիաբետից ախտորոշման հաստատումից հետո առաջին ութ տարում, ընդ որում՝ նրանց կեսի մոտ նորից հիպերգլիկեմիա է առաջացել ռեմիսիայից երեք տարի հետո։ Այս ամենը վկայում է այն մասին, որ ավելորդ քաշից ազատվելը շատ հազվադեպ է օգնում դիաբետից ազատվելուն լաբորատորիաների պատերից դուրս»,- հայտնել է Չինաստանի Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Լուկը, որի խոսքերը մեջբերել է ամսագրի մամուլի ծառայությունը։

Պրոֆեսոր Լուկը եւ այլ բժիշկներ եկել են այսպիսի եզրակացության այն տվյալների ուսումնասիրությունից հետո, որոնք հավաքվել են RAMP-DM նախագծի շրջանակում, որի նպատակը ռիսկի գործոնների եւ բարդությունների ուսումնասիրումն էր՝ կապված երկրորդ տեսակի դիաբետի հետ։ Նրա աշխատանքին մասնակցել է Հոնկոնգի ավելի քան 37 հազար բնակիչ։

Գիտնականներն օգտվել են նրանց առողջական տվյալներից, որոնք Հոնկոնգի առողջապահական ծառայությունները հավաքել էին 2000-2017թթ.՝ գնահատելու համար, թե ինչպես են հիվանդության հետագա զարգացման վրա ազդել սննդակարգին տարբեր միջամտությունները եւ կենսակերպը՝ ուղղված ավելորդ քաշից ազատվելուն։ Նման միջոցներն ամենից հաճախ բժիշկների առաջին եւ երկրորդ խորհուրդներն են պացիենտներին, որոնց մոտ առաջին անգամ ի հայտ է եկել առաջին տեսակի դիաբետ։

Բժիշկների ուսումնասիրությունը RAMP-DM նախագծում ցույց է տվել, որ նման թերապիան օգնում է պացիենտների մոտ 6 տոկոսին։ Ընդ որում՝ երեք տարի հետո նիհարելու էֆեկտը վերացել է 66 տոկոս պացիենտների մոտ, ինչի հետեւանքով նրանց մոտ նորից դիաբետ է առաջացել։ Չինացի բժիշկները նշել են, որ թերապիայի հաջողությունը դաշտային պայմաններում շատ ավելի ցածր էր, քան հաջողվել է հասնել այլ բժիշկների լաբորատորիաներում, կլինիկական փորձարկումների ժամանակ։

Գիտնականների կարծիքով՝ լաբորատորիաներում եւ դաշտային պայմաններում թերապիայի հաջողության այսքան մեծ տարբերությունները կապված են այն բանի հետ, որ փորձարկումները տեւել են ոչ այնքան երկար, եւ մասնակիցները մշտապես խորհուրդներ են ստացել գիտնականներից, որոնք ակտիվ հակառակ կապ են պահպանել պացիենտների հետ։ Այդ տարբերությունների հետագա ուսումնասիրությունը կօգնի մշակել նոր, ավելի արդյունավետ դիետիկ մոտեցումներ երկրորդ տեսակի դիաբետի բուժման համար, նշել են բժիշկները։

Վերջին տասնամյակներին գիտնականները հայտնաբերել են բազմաթիվ վկայություններ այն մասին, որ ավելորդ քաշը երկրորդ տեսակի շաքարային դիաբետի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է։ Կենսաբանների վերջերս կատարած փորձերը մկների եւ այլ կենդանիների վրա ցույց են տալիս, որ պարբերական հացադուլները զգալիորեն նվազեցնում են դիաբետի եւ ճարպակալման առաջացման հավանականությունը, ինչպես նաեւ օգնում են ազատվել ինսուլինի արդեն գոյություն ունեցող անընկալունակությունից։ Այս բացահայտումները մեծ հետաքրքրություն են առաջացրել դիաբետի բուժման դիետիկ մեթոդների հանդեպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել