• Latest news

Բուսական դիետան 19 տոկոսով նվազեցնում է քնի մեջ ափնոեի առաջացման հավանականությունը. ERJ Open Research

21 փետրվարի, 2024  16:14

Ֆլինդերսի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները հայտնաբերել են, որ բուսական սննդի առատությունը կերակրաբաժնում 19 տոկոսով նվազեցնում է խռմփոցի եւ օբոստրուկտիվ ափնոեի հավանականությունը։ Արդյունքները հրապարակվել են ERJ-ում (European Respiratory Society) Open Research։

Շնչառության կանգով ուղեկցվող խռմփոցը քնի մեջ (կամ ռոնխոպատիան քնի մեջ օբստրուկտիվ ափնոեի համախտանիշով) համարվում է տարածված հիվանդություն։ Չբարդացված (սովորական խռմփոցը) մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում, բայց բարդացվածը, որն ուղեկցվում է քնի մեջ շնչառության կարճ դադարներով, կարող է շնչահեղձ լինելու եւ թթվածնային քաղցի պատճառ լինել, ինչը բացասաբար է անդրադառնում ուղեղի եւ այլ օրգանների վիճակի վրա։

14 210 մասնակիցներով հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ բուսական դիետան կարող է պաշտպանել բարդացված խռմփոցից։ Տեղեկություն ստանալով մասնակիցների սննդային սովորությունների եւ նրանց առողջական վիճակի մասին՝ գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնց կերակրաբաժնում գերազանցել է բուսական սնունդը, ափնոեի հավանականությունը քնի մեջ 19 տոկոսով ավելի քիչ է եղել։ Նշվել է, որ առողջության համար օգտակարությունը կապված է եղել բանջարեղենների, մրգերի, ընդեղենի, հացահատիկեղենի, այլ ոչ թե ուլտրամշակված բուսական նախուտեստների հետ։

Հետազոտողները ենթադրել են, որ ափնոեից պաշտպանությունը կարող է կապված լինել բուսական սննդի այն ունակության հետ, որ նա իջեցնում է բորբոքումն օրգանիզմում եւ նվազեցնում մարմնի ճարպային զանգվածը։ Ավելորդ քաշը քնի մեջ շնչառության կանգի հիմնական գործոններից մեկն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է