• Latest news

Էպիլեպսիայի բուժման նոր մոտեցումներ «Նաիրի» ԲԿ-ում

16 մարտի, 2024  21:00

Էպիլեպսիան գլխուղեղի ախտաբանական փոփոխություն է, որն առաջացնում է ցնցումային համախտանիշ։ Հիվանդությունը դրսևորվում է կրկնվող նոպաներով, արտահայտվում է մարմնի ցնցումներով, կարող է լինել նաև գիտակցության կորուստ։ Նոպաների պատճառը ուղեղի բջիջների անկանոն աշխատանքն է։ Միֆ է, թե էպիլեպիսան անբուժելի է․ գոյություն ունեն հիվանդության և՛ դեղորայքային, և՛ վիրաբուժական մեթոդներ, որոնք նպաստում են ցնցումների հաճախականության նվազեցմանը։

Հայաստանում «Նաիրի» բժշկական կենտրոնն առաջինն էր, որ դեռևս 2018 թվականին ձեռք բերեց սարքավորումներ և ներդրեց էպիլեպսիայի վիրահատական բուժումը մեծահասակաների մոտ՝  ռադիոալիքային աբլացիայի եղանակով, գլխուղեղի խորանիստ հատվածների ներվիրահատական ԷԷԳ հսկողության ներքո։ 

2017-2018 թվականներից «Նաիրի» ԲԿ-ում ներդրվեցին մի շարք նոր նեյրովիրաբուժական մոտեցումներ:

Ժամանակակից սարքավորումներով հագեցած «Նաիրի» ԲԿ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքը կատարում է ոչ միայն էպիլեպսիայի, այլև գլխուղեղի հիվանդությունների տարատեսակ վիրահատություններ։

 Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել