Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականները պարզել են, որ սուրճի մեջ պարունակվող տրիգոնելինի բնական միացությունն ընդունակ է բարելավելու մկանների աշխատանքը և կանխելու մկանների քայքայումը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 60 տարեկան և բարձր 186 տղամարդ:
Տեղեկություններ են հավաքվել հետազոտվողների առողջական վիճակի մասին, նրանցից արյան նմուշներ են վերցվել և թվային դինամոմետրով՝ սեղմելու պահին մի ձեռքով սեղմման ինտենսիվությունը գնահատող սարքով չափել տղամարդկանց ձեռքի ուժը:
Մասնակիցներին խնդրել են նաև խոսել սնվելու իրենց սովորությունների, մասնավորապես սուրճի օգտագործման հաճախականության մասին:
Պարզվել է, որ սուրճի մեջ տրիգոնելին կոչվող հատուկ բնական նյութի օգտագործումը փոխկապակցված է ավելի ուժեղ բռնելու և, համապատասխանաբար, մկանների բարձր ֆունկցիոնալության հետ:
Գիտնականները պարզել են, որ տրիգոնելինը նպաստում է NAD+ բջջային կոֆակտորի՝ փոքր ոչ սպիտակուցային (ամինաթթուներից չստացված) միացության ակտիվացմանը։
Սա մարդու մարմնի յուրաքանչյուր բջջում առկա ամենակարևոր կոենզիմ օրգանական միացությունն է: Այն սննդանյութերը վերածում է էներգիայի և վերահսկում նյութափոխանակության կարևոր գործընթացները:
NAD+-ի ակտիվացումը հանգեցրել է միտոքոնդրիումների՝ մկանային բջիջների «էներգետիկ կայանների» աշխատանքի բարձրացմանը:
Հետազոտողները հավելել են, որ տրիգոնելինի այս օգտակար ազդեցությունն ուղղակիորեն կապված է սարկոպենիայի` տարիքի հետ կմախքի մկանային զանգվածի և ուժի աստիճանական կորստի հանգեցնող ռիսկի հետ:
Հետազոտության հեղինակները հավելել են, որ NAD+-ը կարող են ակտիվացնել նաև այլ նյութեր, որոնց թվում՝ L-տրիպտոֆան ամինաթթուն և վիտամին B3-ի ձևերը՝ նիկոտինաթթուն, նիկոտինամիդը և նիկոտինամիդ ռիբոզիդը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր