• Latest news

«Հայկական ակնաբուժության նախագծի» կամավորները Գյումրիում իրականացնում են ցանցաթաղանթի վիրահատություններ

22 մարտի, 2024  16:19

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի բժիշկ-կամավորներ Ռուբեն Գրիգորյանը եւ Թրեժր Րիթչին եռօրյա այցով Գյումրիում են՝ իրականացնելու ցանցաթաղանթի բարդ խնդիրներով պացիենտների խորհրդատվություն եւ վիրահատություններ:

Շիրակի մարզը մայրաքաղաքից բացի միակն է, որտեղ ցանցաթաղանթի վիրահատություններ են իրականացվում: Սա հնարավոր է դարձել Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) բարերարների նվիրատվությունների  եւ ՀԱՆ-ի Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնի շնորհիվ: Տարեկան մի քանի անգամ բժշկական առաքելությամբ Հայաստան են ժամանում ՀԱՆ-ի կամավորները՝ տեղի բժիշկների հետ փորձի փոխանակման եւ վիրահատությունների նպատակով:

«Հայկական ակնաբուժության նախագծի նպատակներից մեկն է բարձրացնել որակյալ ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը ՀՀ մարզերում: Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել են հինգ մարզային ակնաբուժական կենտրոններ՝ հագեցած զննման եւ վիրահատությունների համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով, երեք մարզային դիագնոստիկ կենտրոններ՝ խորացված հետազոտությունների եւ բուժման հնարավորություններով, նպաստում ենք նաեւ առաջնային օղակի՝ պոլիկլինիկական ակնաբուժական ծառայությունների հզորացմանը: Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը առանձնահատուկ է իր վեիտրեոռետինալ ծառայության շնորհիվ, որը բավական արագ զարգանում է», - ասաց ՀԱՆ-ի ծրագրերի տնօրեն Վարվառա Քալաշյանը:

ՀԱՆ-ի Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, «Գյումրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական ծառայության ղեկավար Գոհար Վարոսյանը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ մասնակցում էր Հայկական ակնաբուժության նախագծի վերապատրաստման ծրագրին:

«Ցանցաթաղանթի խնդիրներով տարեկան ավելի քան 500 պացիենտ է մեզ դիմում: Նախկինում նրանց բոլորին ստիպված ուղղորդում էինք Երեւանի ակնաբուժական կենտրոններ, իսկ հիմա արդեն կարողանում ենք տեղում լազերային բուժում եւ վիրահատություններ իրականացնել: Սա ինչպես ժամանակի, այնպես էլ ֆինանսական խնայողություն է մեր տարածաշրջանի բնակիչների համար», - ասաց Գոհար Վարոսյանը:

ԱՄՆ-ի Լուիզիանայի նախանգի Eye Associates-ի վիտրեոռետինալ վիրաբույժ Ռուբեն Գրիգորյանը Հայկական ակնաբուժության նախագծի կամավորներից է ավելի քան 20 տարի: Այս ընթացքում նա բացմաթիվ այցերով Հայաստան է ժամանել, տեղի գործընկերների հետ քննարկել ակնաբուժական բարդ դեպքեր, վիրահատություններ իրականացրել: «Սա իմ երրորդ բժշկական առաքելությունն է Գյումրի: Գոհար Վարոսյանի հետ շատ սերտ համագործակցում ենք, նա վերապատասրտումը նաեւ ԱՄՆ-ի իմ կլինիկայում է անցել: Կարող եմ ասել, որ արդեն բավականաչափ հմտություններ է ձեռք բերել», –ասաց Ռուբեն Գրիգորյանը:

Հայկական ակնաբուժության նախագծի Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը ստեղծվել է 2018թ.-ին: Մինչ օրս կենտրոնում ակնային զննում է անցել շուրջ 8.500 հոգի, վիրահատվել՝ շուրջ 3.000, իսկ լազերային բուժում ստացել ավելի քան 400 հոգի: Հայկական ակնաբուժության նախագծի՝ Տավուշում, Լոռիում, Շիրակում, Վայոց Ձորում եւ Սյունիքում գործող մարզային ակնաբուժական կենտրոններում ակնային զննում անցածների թիվը 43.000 է, շուրջ 10.500-ը վիրահատվել է, 2.000-ից ավելի մարդ լազերային բուժում ստացել:

2 - Copy.jpg (1.33 MB)

3 - Copy.jpg (1.33 MB)

P1086323 - Copy.JPG (4.09 MB)

IMG_9596 - Copy.jpg (4.26 MB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել