• Latest news

ERJ. Թոքերի զննման ժամանակ խոստացված աջակցությունը 15%-ով կրճատել է ծխողների քանակը

19 ապրիլի, 2024  18:22

Նոթինգհեմի համալսարանի և գիտական այլ  հաստատությունների բրիտանացի գիտնականների թիմը պարզել է, որ թոքերի քաղցկեղի սքրինինգ անցնող մարդկանց շրջանում ծխախոտից հրաժարվելու դեպքում աջակցության  առաջարկը  արդյունավետ կերպով նվազեցնում է ծխողների քանակը: Սա կրճատում է ծխելու հետ կապված հիվանդությունների հետևանքով մարդկային կյանքի հավանական կորուստները: Հետազոտությունը հրապարակվել է European Respiratory Journal (ERJ) գիտական ​​հրապարակման մեջ:

Փորձի շրջանակում մասնագետները խորհրդակցել են 2150 մարդու հետ, որոնք հետազոտվում էին թոքերի քաղցկեղի հայտնաբերման համար և շարունակում էին ծխել: Նրանց առաջարկվել է միանալ ծխելուց հրաժարվելու ծրագրին՝ աջակցության խոստումով։

Արդյունքում հարցվածների 89%-ն ընդունել է առաջարկը, իսկ 75%-ը համաձայնել է ստանալ շաբաթական աջակցություն։ Մեկ ամիս անց 323 մարդ (15%) հայտնել է, որ կարողացել է թողնել ծխելը, իսկ նրանցից 266-ը համաձայնել են վատ սովորությունից հրաժարումը հաստատող թեստ անցնել։

Գիտնականները նշել են, որ բուժզննման ժամանակ մարդիկ հակված են լսել բժիշկների խորհուրդները, և դա նրանց հնարավորություն է տալիս զգալիորեն բարելավել իրենց առողջությունը՝ նվազեցնելով քաղցկեղի և այլ լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել