• Latest news

Ճանաչողական կարողությունները խթանող զբաղմունքը տարեց տարիքում կարող է պաշտպանել դեմենցիայից - հետազոտություն

22 ապրիլի, 2024  08:27

Մարդիկ, որոնք  30, 40, 50 և 60 տարեկան հասակում ճանաչողական կարողությունները խթանող զբաղմունք են ունեցել, 70-ն անց տարիքում  ճանաչողական չափավոր խանգարումների և դեմենցիայի զարգացման ավելի նվազ հավանականություն ունեն, ասվում է Կոլումբիայի համալսարանի Մայլմանի հանրային առողջության դպրոցի, Ծերացման խնդիրների կոլումբիական կենտրոնի և Նորվեգիայի հանրային առողջության ինստիտուտի նոր հետազոտության մեջ:  

Ստացված արդյունքներն ընդգծում են ճանաչողական կարողությունների խթանման կարևորությունը միջին տարիքում՝ ծերանալիս ճանաչողական ֆունկցիաները պահպանելու համար:

Սա առաջին ուսումնասիրությունն է, որն ամբողջությամբ հաստատում է այս կապը ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ գնահատականներով: Արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։

Հետազոտողները տվյալներ են հավաքել Նորվեգիայի վարչական գրանցման մատյանից և դրանք համադրել ԱՄՆ աշխատանքի, զբաղվածության և մասնագիտական ուսուցման նախարարության մասնագիտական տեղեկատվության ցանցի տվյալների բազայից վերցված ավելի քան 300 աշխատատեղերի մասնագիտական ​​բնութագրերի հետ։ Միապաղաղ խնդիրների կատարման ինտենսիվության ինդեքսը (RTI) ցուցանիշների հիման վրա հաշվարկվել է որպես մասնագիտական ճանաչողական պահանջմունքների ցուցանիշ: Ավելի ցածր RTI-ն մատնանշել է ճանաչողական կարողությունների առումով ավելի բարդ մասնագիտություններ:

Հետագծային խմբային մոդելավորումը բացահայտել է  տարբեր մասնագիտական ​​ճանաչողական պահանջմունքների չորս խումբ՝ կախված  30, 40, 50 և 60 տարեկան մասնակիցների կողմից միապաղաղ խնդիրների կատարման աստիճանից։ 

Հետազոտողները վերլուծել են այս հետագծային խմբերի և հետազոտության մասնակիցների  կլինիկորեն ախտորոշված ճանաչողական կարողությունների չափավոր խանգարումների  և դեմենցիայի կապը: Բացի այդ, գիտնականները հաշվի են առել դեմենցիայի զարգացման վտանգի այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են տարիքը, սեռը, կրթական մակարդակը, եկամուտը, առողջական ընդհանուր վիճակը և ապրելակերպը՝ հիմնվելով 1984-86 և 1995-97 թվականներին կատարված գնահատումների վրա:

Տարիքը, սեռը և կրթությունը հաշվի առնելուց հետո գիտնականները պարզել են, որ ցածր մասնագիտական ​​ճանաչողական պահանջմունքներ ունեցող խմբում դեմենցիայի զարգացման վտանգը 37%-ով ավելի բարձր է այն խմբի համեմատ, որն ունի բարձր մասնագիտական ​​ճանաչողական պահանջմունքներ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել