• Latest news

5 առողջարար սովորություններ, որոնք կարող են հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելման հանգեցնել

14 հոկտեմբերի, 2014  23:43

Հետազոտությամբ ապացուցվել է, որ ընդամենը մի քանի առողջարար սովորությունների հաշվին կարելի է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման կանխարգելում ապահովել:

Գիտական վերլուծության հեղինակները 12 տարի շարունակ Եվրոպայի ավելի քան 347 հազար բնակիչների առողջական վիճակին են հետեւել: NewsMax Health-ի հաղորդմամբ, Հետազոտության ողջ ընթացքում հաստ աղիքի քաղցկեղով ախտորոշված մասնակիցների թիվը 3760 է կազմել:

Գիտնականները, մասնավորապես, կենսակերպին առնչվող 5 գործոնների՝ որովայնային ճարպակալման ցածր ծավալի, կանոնավոր ֆիզիկական ակտիվության, չծխելու, ալկոհոլի սպառման սահմանափակ ծավալների եւ հավասարակշռված սննդակարգի ազդեցությամբ հիվանդության առաջացման ռիսկի գնահատում են իրականացրել: Վերջին գործոնը մրգերի, բանջարեղենի, ձկնեղենի, յոգուրտի, ընդեղենի եւ սերմերի, ինչպես նաեւ բջջանյութով հարուստ սննդատեսակների առատ ներկայություն եւ կարմիր ու վերամշակված մսի սահմանափակում է ենթադրում:

Գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ հիշյալ գործոններից առավելագույնը օգտվող մասնակիցների շրջանում հաստ աղիքի քաղցկեղի առաջացման նվազագույն ռիսկ է գործում: Նույնիսկ երբ խոսքը դրանցից երկուսի մասին է, առավելագույնը մեկի ազդեցությունը վայելողների հետ համեմատությամբ, ռիսկի՝ 13 տոկոսի չափով անկում է նկատվում: Իսկ երբ բոլոր հինգն են առկա, ցուցանիշը կարող է 37 տոկոսի հասնել:

Ընդ որում, բացահայտված կապն առավելապես  տղամարդկանց շրջանում է ակնառու: BMC Medicine ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, բոլոր հինգ գործոնների ազդեցությամբ հնարավոր է տղամարդկանց պարագայում՝ 22 եւ կանանց մոտ՝ 11 տոկոս դեպքերում հաստ աղիքի քաղցկեղով ախտորոշման կանխարգելման հասնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել