• Latest news

Կանացի ինտիմ օրգաններում հայտնաբերված 6 տարօրինակ առարկաներ

16 հոկտեմբերի, 2014  23:43

Օդանավակայանների եւ սահմանային անցակետերի անվտանգության աշխատակիցներն ու բժիշկները հաճախ բախվում են մարդկանց, որոնց ինտիմ օրգաններում թաքցված ամենից անսպասելի առարկաներ են հայտնաբերում: Դրանք այնտեղ հայտնվում են կա՛մ սեքսուալ խաղերի ժամանակ, կամ երկիր որեւէ ապօրինի առարկա ներմուծելու փորձի շրջանակում:

Եվ այսպես, 6 տարօրինակ առարկաներ, որոնք վերջին մի քանի տարիներին հայտնաբերել են կանանց ինտիմ օրգաններում.

1. 10 տարի շարունակ մոռացված 13 սանտիմետրանոց ինտիմ խաղալիք

Բժիշկները հաճախ են մարդկային մարմնի տարբեր հատվածներից, հատկապես՝ հեշտոցից սեքսուալ խաղալիքներ դուրս բերում: Վերջերս 38-ամյա շոտլանդուհին ժամանել է Aberdeen Royal Infirmary կլինիկա՝ բողոքելով հաճախակի միզարտադրությունից, քաշի կորստից եւ մարմնի դողից: Բժիշկները ցնցվել են՝ նրա հեշտոցում 13 սանտիմետրանոց «խաղալիք» հայտնաբերելով: Նրանք ավելի են զարմացել, երբ իմացել են, որ այն վերջին անգամ օգտագործվել է 10 տարի առաջ, ալկոհոլի ազդեցությամբ, եւ «մոռացվել» կնոջ հեշտոցում: Ցավոք, այդ տարիների ընթացքում խաղալիքը մեծ վնաս է հասցրել կնոջ առողջությանը:

2. Ձեռնաշղթաների բանալի

Անհաջող դերախաղից հետո ձեռնաշղթաների բանալին մնացել է կանադացի կնոջ հեշտոցում: Ավելին, ատամնավոր բանալին խցանվել է նրա արգանդի վզիկում եւ խճճվել ներարգանդային պարույրի թելիկների մեջ: Դոկտոր Միշել Պիրլը, ով ստիպված է եղել դուրս հանել բանալին, ասել է, որ նման դեպքի ոչ բոլոր բժիշկներն են բախվում: Իսկ կնոջ բախտը բերել է, որ բանալին նրա հեշտոցում ոչինչ չի վնասել:

3. «Գազավորված» կոնֆետներ

Քալիֆորնիայից զույգը չգիտես ինչու որոշել է, որ Pop Rocks «գազավորված» կոնֆետները կնոջ հեշտոցը մտցնելը լավ միտք է: Սակայն ակնկալվող հաճույքի փոխարեն կինն ընդամենը սարսափելի քոր եւ այրուք է զգացել ու ստիպված եղել դիմել բժշկի օգնությանը: Միանգամայն տրամաբանական է, որ շաքարն ու կոնֆետների մյուս բաղադրիչները վնասել են հեշտոցի միկրոֆլորան: Նման «արկածից» հետո հեշտությամբ կարելի է սնկային կամ որեւէ այլ վարակ ձեռք բերել:

4. Դոննի Օսմոնդի պաստառ

Կինը դիմել է բժշկի՝ բողոքելով սեռական օրգանների շրջանում ցավերից: Զարմացած բժիշկները նրա հեշտոցում հայտնաբերել են… երգիչ Դոննի Օսմոնդի նկարով պաստառ: Հետաքրքիր է, դրանից հետո երգիչն այցելե՞լ է իր երկրպագուին:

5. Լիցքավորված ատրճանակ

Օքլահոմայի ոստիկանները 28-ամյա Քրիստի Դաուն Հարիսին ձերբակալելուց հետո նրա հեշտոցից դուրս ցցված «մետաղից եւ փայտից առարկա» են նկատել: Պարզվել է, որ ատրճանակ է, եւ այն լիցքավորված է: Իսկ Հարիսի հետույքում ոստիկանները թմրանյութերով փաթեթ են հայտնաբերել:

6. 54 տուփ հերոին

Փենսիլվանիայում ոստիկանները 27-ամյա Քարին Մաքալիունասի հեշտոցում 54 տուփ հերոին եւ 31 դատարկ փաթեթ են գտել, որոնց մեջ դրանք փաթաթված են եղել, բժշկի դեղատոմսով վաճառվող 8 դեղահաբ եւ 51.22 դոլար են հայտնաբերել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել