• Latest news

Ռեփ երաժշտությունը դրական է ազդում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց վրա

18 հոկտեմբերի, 2014  23:47

Ռեփ երաժշտություն ունկնդրելը բարենպաստ ազդեցություն է ունենում հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց առողջության վրա: Քեմբրիջի համալսարանի գիտնականները պնդում են, որ նման թերապիան առավելապես օգտակար է շիզոֆրենիա, դեպրեսիա, կախվածություն եւ երկբեւեռ խանգարում ունեցող հիվանդների համար:

Գիտնականները կարծում են, որ այդ ժանրի կատարողների ստեղծագործություններում նման խնդիրներ են լուսաբանվում: Բժիշկները երգերի բառերում մարդու հոգեկան առողջության մասին թաքնված հաղորդագրություն են հայտնաբերել:

Ըստ մասնագետների, ռեփ ժանրի կոմպոզիցիաները մարդուն օգնում են բացվել եւ շրջապատի հետ կիսել իրենց ապրումները: Իրենք՝ կատարողները, տեղեկացնում են, որ երգեր գրելիս ձգտում են մարդկանց փոխանցել իրենց անհանգստացնող բոլոր թեմաները, ինչը թույլ է տալիս ավելի սթափ նայել սեփական կյանքին:

Բժիշկների փոխանցմամբ՝ հոգեկան խանգարումներ ունեցող բազմաթիվ հիվանդների համար դժվար է այդ մասին խոսել եւ գոյություն ունեն գործնական մի շարք ապացույցներ, որ ռեփ կոմպոզիցիաներ գրելն ու կատարելը որոշ հիվանդների օգնել են հաղթահարել հոգեկան խնդիրները: Ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը նրանց օգնել է կարգավորել մտքերը, ինչպես նաեւ մեծացնել սոցիալական շփումները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել