• Latest news

Համաճարակներն ու պատերազմները չեն կարող Երկրի բնակչության աճը կանգնեցնել

28 հոկտեմբերի, 2014  14:50

Ավստրալացի գիտնականները հաշվարկել են, որ ծնելիության խստագույն սահմանափակումները, գլոբալ համաճարակները եւ համաշխարհային պատերազմներն անգամ չեն կարող մարդկության թվաքանակի այնպիսի կրճատման հանգեցնել, որի պարագայում հնարավոր կլինի բնական ռեսուրսների սպառման աղետալի ծավալներից խուսափել: Փորձագետները մոլորակի փրկությունը ոչ թե ծնելիության նկատմամբ վերահսկողության, այլ՝ նոր տեխնելոգիաների եւ շրջակա միջավայրի պահպանությանը միտված օրենքների մեջ են տեսնում: Գիտական հետազոտության հեղինակների եզրահանգումները Proceedings of the National Academy of Sciences ամսագրում են հրապարակվել:

Համաձայն հրապարակման, Քորի Բրեդշոուի (Corey Bradshaw) եւ Բերի Բրուքի (Barry Brook) ուսումնասիրության համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի կողմից տրամադրված ժողովրդագրական տվյալներն են հիմք ծառայել: Գիտնականների հաշվարկով, ծնելիության եւ մահացության ներկայիս ցուցանիշների պահպանման պարագայում, 2100թ.-ի դրությամբ Երկիր մոլորակի բնակչության թիվը կարող է 10,4 մլրդ-ի հասնել: Ընդ որում, ինչպես մոդելավորման արդյունքում է պարզ դարձել, բոլոր նշանակալի գործոնների՝ բնակլիմայական պայմանների փոփոխության, պատերազմների եւ ծնելիության ցուցանիշի անկման ազդեցությամբ անգամ վերը հիշատակված կանխատեսումը նվազագույն շեղմամբ կարող է իրականություն դառնալ: Օրինակ՝ աղետալի՝ 2-6 մլրդ մարդու կյանք խլելու ունակ համաճարակների առկայության պարագայում 2100թ.-ին մոլորակի բնակչության թիվը կարող է համապատասխանաբար 8,4-5,1 մլրդ կազմել, իսկ ծնելիության ամենախիստ վերահսկողության պարագայում, երբ յուրաքանչյուր ընտանիքում մեկ երեխայի ծնունդ կթույլատրվի, 2100թ.-ին բնակչության թիվը կարող է ներկայիս՝ 7 մլրդ-ի մակարդակն ապահովել: «Ստացված տվյալներն ուղղակի ապշեցուցիչ են. նույնիսկ հինգ տարի տեւողությամբ, զոհերի եւ վիրավորների թվով՝ 20-րդ դարի գլոբալ հակամարտությունների հետ համատեղելի երրորդ աշխարհամարտի ներգրավմամբ սցենարը բավականին թույլ ազդեցություն է ապահովում՝ երկրագնդի բնակչության աճի ուղեծրի նկատմամբ», - մեկնաբանել է պրոֆեսոր Բրուքը:

Գիտնականների համոզմամբ, ընթացիկ դարաշրջանում չինական «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությանը համարժեք մասշտաբով աղետներ չեն կարող լինել, ուստի հանրությունը եւ իշխանությունները պետք է կենտրոնացնեն ջանքերը՝ նոր տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բնական ռեսուսների առավել ռացիոնալ ու խնայողաբար շահագործում ենթադրող մեթոդների մշակման ուղղությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է