• Latest news

Սիրելի գունավոր հոտերը՝ օրգանիզմի՝ հիվանդություններից պաշտպանության միջոց

16 նոյեմբերի, 2014  19:39

«Բաց թողնված» կամ աղիքային գազը, գունավոր հոտը, կամ ինչպես էլ որ այն անվանեք, մարսողական գործընթացի բնականոն մասն է հանդիսանում: Բանն այն է, որ սնվելիս, սննդամթերքի հետ միասին, նաեւ ազոտ եւ թթվածին ենք կուլ տալիս, որոնք, քիմիկոս Աննա Մարի Հելմենշտայնի մեկնաբանմամբ, օրգանիզմում պղպջակների տեսքով ճամփորդելու եւ այդ ընթացքում ջրածնի, ածխածնի երկօքսիդի եւ մեթանի հետ միավորվելու հատկություն են դրսեւորում: Այդ միացությունների՝ օրգանիզմից հեռացման միակ ուղին հետանցքն է հանդիսանում, որտեղից էլ կարող են շնչուղիներ անցնել, հաղորդում է Medical Daily-ն:

Երկրագնդի վրա բնակվող մարդիկ օրական 70 մլրդ անգամ գազեր են «բաց թողնում», որոնց միայն 10 տոկոսը կարող են «ծանոթ» թվալ Ձեզ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ են յուրաքանչյուրիս գազերն այդչափ տարբերվում մյուսներից եւ համեմատաբար քիչ անհանգստություն պատճառում մեզ:

Պարզվում է՝ գունավոր հոտերի այս կամ այն տեսակները աղիքներում ապաստան գտած միլիոնավոր մանրէների կազմից են կախված: Փորձարկմամբ ապացուցվել է, որ մարդիկ նախընտրում են իրենց իսկ արձակած գունավոր գազերի հոտը առնել: Այսինքն՝ նախտնտրում ենք այն, ինչ ծանոթ է մեզ:

Բայց երեւույթի պատճառը կարող է ավելի խորը լինել: Վատ հոտ ունեցող իրերը սովորաբար կամ թունավոր են, կամ մանրէակիր, կամ էլ՝ փչացած (եթե խոսքը սննդի մասին է): Այսինքն՝ մարդ արարածը բնազդաբար՝ հնարավոր վնասներից պաշտպանվելու նպատակով է այլոց գունավոր հոտերից խուսափում: Ոչ հիգիենիկ իրերը, կենդանիները եւ մարդիկ կարող են բաց թողնված գազերի միջոցով որեւէ հիվանդության փոխանցման պատճառ դառնալ: Կանոնից միակ բացառությունը մորն է վերաբերում՝ երեխայի «գունավոր» հոտը լուրջ անհանգստություն չի պատճառում նրան, ինչը հիգիենայի ապահովման գործընթացն ավելի տանելի է դարձնում: 

Անձայն բաց թողնված գազն ամենավնասաբերն է, քանի որ ուղեղին հակազդման մեխանիզմների անցնելու ժամանակ չի ընձեռում: Հատկանշական է, որ այլոց կողմից «բաց թողնված» գազերի եւ դրանց արձակմամբ ուղեկցվող ձայնի մշակման համար գլխուղեղի կեղեւի առաջակոսային գալարն է պատասխանատու, որն օրգանի այլ հատվածներին սպասվող հոտի վերաբերյալ ազդակներ կարող է հաղորդել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է