• Latest news

Ինչպե՞ս է հարկավոր սնվել ձմռանը. 5 խորհուրդ

18 նոյեմբերի, 2014  16:56

Ձմռանը մարդու օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, իսկ վիրուսներով վարակվելու հավականությունը՝ աճում։ Այդ իսկ պատճառով ձմռանը ճիշտ սնվելը շատ կարեւոր է՝ նույնիսկ ավելի կարեւոր, քան տարվա բոլոր այլ եղանակներին։

Այն մասին, թե ինչպես է պետք սնվել ձմռանը, լրագրողներին դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն է պատմել։

1. Համեմունքներ

Ձմռանը, դիետոլոգի խոսքով, հարկավոր է սննդակարգում համեմունքներ ներառել, մանավանդ՝ քրքում, կոճապղպեղ, կարդամոն եւ կծու պղպեղ։ Այս համեմունքները ոչ միայն սննդին յուրահատուկ համ են հաղորդում, այլեւ տաքացնում են օրգանիզմը եւ շատ օգտակար են։ Եթե չկան հակացուցումներ, այս համեմունքները կարելի է ավելացնել ինչպես սննդի մեջ, այնպես էլ՝ խմիչքների։

2. Ապուրներ

Դիետոլոգը նաեւ խորհուրդ է տալիս ձմռանը տաք ապուրներ եւ հեղուկ ճաշեր ուտել. Դրանք նույնպես շատ օգտակար են օրգանիզմի համար՝ մանավանդ ցրտին։ Հեղուկներ խմելու մասին ձմռանը նույնպես մոռանալ չի կարելի, քանի որ դրանք նպաստում են իմունային համակարգի ուժեղացմանը եւ արագացնում են նյութափոխանակությունը։

3. Ցիտրուսներ

Ձմռանը նաեւ պետք է սննդակարգում անպայման ցիտրուսներ ներառել, քանի որ դրանք փոքր քանակությամբ կալորիաներ եւ մեծ քանակությամբ օգտակար վիտամիններ են պարունակում, մասնավորապես՝ վիտամին Ց, որը ձմռանն անհրաժեշտ է՝ օրգանիզմը վարակներից պաշտպանելու համար։

4. Լոբեղեն

Լոբեղենը բուսական սպիտակուցների հիանալի աղբյուր է՝ շատ օգտակար ձմռան ամիսներին։ Այս իսկ պատճառով, դիետոլոգը խորհուրդ է տալիս ձմռան սննդակարգում անպայման լոբի, ոսպ եւ սիսեռ ներառել։ Իսկ որպեսզի օրգանիզմը դրանք ավելի լավ ընդունի՝ եփելուց առաջ դրանք ջրում թրջել եւ բաց կափարիչով եփել։

5. Բանջարեղեն

Ձմռանը դիետոլոգը խորհուրդ է տալիս «լոկալ»՝ տեղական բանջարենին նախապատվություն տալ, ցանկալի է՝ սեզոնայինին՝ կաղամբին եւ գազարին։ Կարտոֆիլ նույնպես կարելի է ուտել՝ եփած կամ խորոված, բայց ոչ տապակած։

Վարդանուշ Պետրոսյանը բանջարեղենների մեջ առանձնացրել է հատկապես հայկական դդումը, որը հակաօքսիդանտների եւ բջջանյութի հիանալի աղբյուր է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է