• Latest news

«Գեյ-գեներ» կամ սեռական կողմնորոշումը միայն գենետիկայի արդյունք չէ՞

18 նոյեմբերի, 2014  23:49

Կարելի է՞ արդյոք պնդել, որ միասեռականությունը քրոմոսոմների որոշակի դասավորության հետևանք է, թե՞ մարդը գիտակցաբար է կատարում իր ընտրությունը: Այս հարցի պառասխանը գիտնականները վաղուց են փորձում գտնել։:

Psychological Science ամսագրում հրապարակվել են երկվորյակների հետազոտության արդյունքները, որին մասնակցել են 409 զույգ  միասեռական-եղբայրներ, եւ ուսումնասիրվել է գեների ազդեցությունը միասեռականության զարգացման վրա: Ըստ գիտնականների, գենոմի վերլուծության արդյունքները ապացուցում են, որ որոշ քրոմոսոմներ միջնորդավորված կերպով՝ գենետիկ ինֆորմացիայի միջոցով ազդում են միասեռականության զարգացման վրա:

Հետազոտության հեղինակները ասում են, թե միասեռականության վերաբերյալ ժառանգական ինֆորմացիան կարծես գրված լինի քրոմոսոմների վրա: Միեւնույն ժամանակ նրանք խոստովանում են, որ տվյալ աշխատանքը չի ապացուցում, սակայն մատնացույց է անում, որ գեները որոշակիորեն ազդում են սեռական նախապատվությունների ձեւավորման վրա:

Այն պահից, երբ գիտնականները մարդու գեները ուսումնասիրելու հնարավորություն են ստացել, նրանք փորձում են ապացուցել, որ գոյություն ունեն այսպես կոչված «գեյ-գեներ», որոնք լավ տնտղելու դեպքում հնարավոր է հայտնաբերել:

Ի մի բերելով ողջ գենետիկ ինֆորմացիան, կարելի է ասել, որ այն որոշում  է մարդու կողմից այս կամ այն սեռական կողմնորոշման գիտակցված ընտրության հավանականությունը:

Այնուամենայնիվ, չի կարելի միանշանակ կերպով պնդել, որ հենց այս մեկն է գեյ-քրոմոսոմը միայն այն բանի համար, որ միասեռականների մեծ մասն ունի այն: Նման մոտեցումը անտեսում մի շարք գործոններ. անձնական կենսափորձը, սոցիալական կապերը, դաստիարակությունը, շրջակա միջավայրը, քաղաքական մթնոլորտը եւ աշխարհագրությունը, եւ վերջապես, մյուս գեները:

Նեյրոգիտությունների էթիկայի մասնագետ Բրայան Էրփը խոստովանում է, որ ուղեղի հետազոտությունը սեռական նախապատվությունների բնագավառում չեն կարող պատասխանել այն հարցին, թե ինչու են որոշ մարդիկ տղամարդու կամ կնոջ նմանվում, կամ եւ տղամարդու, եւ կնոջ: Ուղեղի քիմիական կազմը չափազանց բարդ է, որպեսզի մարդկանց զգացմունքները և ցանկությունները հասարակ քրոմոսոմային դասավորությամբ բացատրվեր: «Մարդն այսիպիսին է ծնվել» փաստարկը թույլ է, քանի որ խախտում է գիտական հետազոտության հիմնական օրենքը, կասկածներին տեղ չթողնելով: 

Եթե հորմոնների մակարդակին կամ այլ քիմիական փոփոխություններին վերաբերող գիտական հայտնագործության արդյունքում պարզվում է, որ մարդը չունի ընտրության հնարավորություն, ապա նա կորցնում է բարոյական հիմքերը՝ սեռական խտրականության դեմ պայքարում:

Որպես այլընտրանք, կարելի է պարզապես նշել, որ սեռական կողմնորոշման բոլոր տեսակները ազնիվ են: Այլ կերպ ասած, քաղաքական տեսանկյունից սեռական նախապատվությունները որպես անձի բաղկացուցիչ մաս շատ հարմար գործոն են, սակայն դա չափազանց մեծ հնարավորություններ է ընձեռում հոռետեսներին՝ ցանկացած գիտական հայտնագործություն սեփական շահերին ծառայեցնելու համար:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել