• Latest news

Արեւից պաշտպանող քսուքները՝ պտղաբերության հետ կապված խնդիրների պատճա՞ռ

21 նոյեմբերի, 2014  10:47

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում արեւից պաշտպանող քսուքների եւ տղամարդու անպտղության միջեւ կապի առկայություն է բացահայտվել: Եզրահանգման համար հիմք ծառայած մեզի հետազոտությունները, FoxNews-ի փոխանցմամբ, երեխա ունենալու փորձեր կատարող 500 զույգերի շրջանում են իրականացվել:

Գիտնականները մասնավորապես պարզել են, որ առավել երկար ժամկետներում բեղմնավորման հասնող տղամարդկանց մեզի մեջ մեծ ծավալով արեւից պաշտպանող քսուքների բաղադրության մեջ առկա քիմիական միացություններ կարելի է գտնել:

Խոսքը, մասնավորապես, ուլտրամանուշակագույն ճառագայթների BP-2 կամ 4OH-BP զտիչներին է վերաբերում, որոնք նաեւ շամպունների եւ խոնավեցնող հեղուկների բաղադրության մեջ կարող են գտնվել: Կանանց շրջանում սակայն, անկախ այն հանգամանքից, որ վերջիններս առավել հաճախ ու մեծ ծավալներով են ուլտրամանուշակագույն ճառագայթների զտիչների ազդեցությանը ենթարկվում, հղիության ուշացմանն առնչվող որեւէ կապ չի հայտնաբերվել:

Գիտահետազոտական խմբի անդամներից մեկը՝ Ժերմին Լուի անվամբ, նկատել է, որ արեւից պաշտպանող քսուքներ արտադրող ընկերությունները դրանց բոլոր բաղադրիչները թվարկելու պարտավորություն չեն կրում, մինչդեռ հետագա հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հաստատման պարագայում օրենսդրական փոփոխությունների կարիք կարող է առաջանալ:

«Մենք միանշանակ խորհուրդ ենք տալիս չհրաժարվել արեւից պաշտպանող հեղուկներից օգտվելու պրակտիկայից, քանի որ այդ կերպ կարելի է մաշկի քաղցկեղի առաջացումից խուսափել: Սակայն, միեւնույն ժամանակ, պտղաբերությամբ մտահոգված տղամարդիկ պետք է ուլտրամանուշակագույն ճառագայթների բենզոֆենոնային զտիչների ազդեցությունը սահմանափակելու միջոց գտնեն, մասնավորապես՝ կամ հիշյալ միացությունները պարունակող այլ ապրանքների կիրառությունից հրաժարվելու, կամ էլ՝ փակ տարածք մտնելուց պես քսուքն անմիջապես մաքրելու գնով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է