• Latest news

Նորածինը՝ կոյուղում. ինչպես կարող էր փոքրիկն առանց սննդի եւ ջրի 6 օր կենդանի մնալ

24 նոյեմբերի, 2014  21:37

Մանկաբույժների վստահեցմամբ, կոյուղում 6 օր շարունակ առանց սննդի եւ ջրի մնացած նորածնի փրկությանը մարդու կենսաբանությունն ու բախտավոր պատահականությունն են նպաստել, հաղորդում է The Sydney Morning Herald-ը:

Սիդնեյի համալսարանի մանկաբուժության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Քիմ Օատեսի հաղորդմամբ, առողջ երեխան բավականաչափ հեղուկներով է լույս աշխարհ գալիս՝ որոշ ժամանակ առանց կերակրման յոլա գնալու համար:

«Ժամանակին լույս աշխարհ գալու դեպքում նրանց օրգանիզմում՝ բավականաչափ հեղուկներ, եւ լյարդում էլ՝ գլյուկոզայի հավելյալ պաշարներ կարելի է գտնել», - մեկնաբանել է նա:

«Երեւույթի էվոլյուցիոն իմաստն այն է, որ եթե ծանր ծննդաբերություն տանող մայրը որոշ ժամանակով ի վիճակի չլինի փոքրիկին կերակրել կամ մահանա, նրա հետ միառժամանակ ամեն ինչ կարգին լինի: Այնպես որ փոքրիկը հանգիստ կարող է 24-48 ժամ դիմանալ: Բայց 6 օրը չափից դուրս շատ է թվում ինձ», - նկատել է դոկտոր Օատեսը: Նրա համոզմամբ, այդչափ երկար ժամկետում արյան մեջ շաքարի բաղադրության պակասի հետ կապված խնդիրներ կարող էին ի հայտ գալ՝ մրսելու ռիսկը չհաշված:

«Դա եւ հնարավոր է, եւ զարմանալի: Եթե երեխան վաղաժամ ծնված լիներ, կենդանի մնալու անհամեմատ ավելի փոքր շանս կարող էր ունենալ, քանի որ այդ դեպքում օրգանիզմում բավականաչափ հեղուկներ, իսկ լյարդում էլ՝ գլյուկոզա չի կուտակվում», - մեկնաբանել է պրոֆեսոր Օատեսը:

Սիդնեյցի մանկաբույժ եւ Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Էնդրյու ՄաքԴոնալդի հավաստիացմամբ, առանց բարդությունների, օրինակ՝ շնչառական խնդիրների ծնված երեխաները չափազանց ճկուն են եւ, տաք միջավայրում պահվելու դեպքում, կարող են մինչեւ 4 օր առանց հեղուկների յոլա գնալ: Սովորական պայմաններում էլ կյանքի առաջին օրերին շատ հեղուկ չեն ընդունում, եւ միայն 4-րդ օրը, երբ մոր մոտ մեծ քանակությամբ կաթ է հավաքում, կարող են հեղուկի կարիք զգալ: Բացի այդ, որոշ երեխաներ կյանքի առաջին օրերին կարող են մինչեւ 10 տոկոս քաշ գցել:

«Այս պարագայում երեխան երջանիկ պատահականությամբ է փրկվել: Բայց, ամեն դեպքում, էվոլյուցիան բարյացկամ է՝ մարդու նկատմամբ», - նշել է նա:

Մինչդեռ կոյողու մեջ տաք օդի առկայությունը եւս կարող էր փրկարար ազդեցություն ունենալ:

«Ամենազարմանալին այն էր, որ լքվելուց եւ 5 օր միայնակ կոյուղում անցկացնելուց հետո էլ եռանդուն ձայնով լաց էր լինում» - մեկնաբանել է դոկտոր ՄաքԴոնալդը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել