• Latest news

Ռուսաստանում դոնորային կաթի առաջին բանկն է բացվել

27 նոյեմբերի, 2014  12:44

Ռուսաստանում դոնորային կաթի դեռեւս միակ բանկը պիլոտային ծրագրի տեսքով Մոսկվայում՝Երեխաների առողջության գիտական կենտրոնի բազայի վրա է ստեղծվել: Ենթադրվում է, որ հաստատության դոնորները կերակրող մայրերն էլ լինելու, շահառուներն էլ՝ վաղաժամ ծնված երեխաներն ու նյութափոխանակության խանգարումներով եւ ալերգիայով տառապող նորածինները: Նախաձեռնության հաջող ընթացքի դեպքում նմանատիպ բանկերի թիվը երկրում կարող է բազմապատկվել:

Դոնորային կաթի բանկը որոշվել է արտասահմանյան փորձին համարժեք ստեղծել: Եվրոպայում ներկայումս ավելի քան 200 այդպիսի՝ մեկ ասոցիացիա կազմող բանկեր են գործում: Ասոցիացիայի նախագահ Գվիդո Մորոյի համոզմամբ, դոնորային կաթի բանկի բացումը նույնքան անհրաժեշտություն է, որքան, նույն իմաստով, արյունն ու օրգանները կարող են ունենալ:  Երեխայի՝ կրծքով կերակրումը կարեւոր գործոն է՝ նրա նորմալ զարգացման ու առողջության համար եւ չափազանց բարձր կենսաբանական արժեք ունի՝ արհեստական կաթի համեմատ:

Չի բացառվում, որ այդպիսի բանկերը Ռուսաստանում եւս համակարգային ինստիտուտների վերածվեն: Եթե Մոսկվայի՝ դեռեւս փորձարարական ռեժիմով գործող առաջնեկն ապացուցի իր արդյունավետությունը, մասնագետները պատրաստ կլինեն, առողջապահության նախարարության հետ համատեղ, այնպիսի ստանդարտներ մշակել, որոնք հաստատությունների՝ ողջ երկրով մեկ աշխատանքը կկարգավորեն:

«Հեռանկարում այդպիսի բանկ պետք է յուրաքանչյուր խոշոր ծննդաբերական կենտրոնում գործի», - նկատել է Եվրոպական մանկաբուժական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Լեյլա Նամազովա-Բարանովան:

Նախատեսվում է, որ միայն հատուկ բուժզննում անցած կերակրող կանայք կարող են (կամավորության սկզբունքով) կաթ հանձնել բանկին: Մասնագետները նախապես կպարզեն, թե ինչպիսի կենսակերպ են կաթի դոնոր-մայրերը վարում, ինչով են սնվում եւ ինչ հիվանդություններ ունեն: Ձեռք բերված կաթը, ստուգումներ անցնելուց հետո, պաստերիզացվելու է՝ նախքան երեխաների միջեւ բաշխումը պահպանման հանձնվելու համար: Փորձագետների խոսքով, դոնորային կաթի նշանակումը կարող է մի շարք առողջական խնդիրներով պայմանավորվել, որոնցից են վաղաժամ ծննդաբերությունը, նյութափոխանակության բնածին խանգարումները, ալերգիան, երիկամների քրոնիկ անբավարարությունը, իմունային դեֆիցիտը եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել