• Latest news

Փորձագետները պարզել են, թե ինչու չի կարելի շորերով քնել

28 նոյեմբերի, 2014  10:32

Քունը՝ զով միջավայրում, կարող է, ջերմության պահպանման նպատակով նյութափոխանակության արագացման հաշվին, հավելյալ կիլոգրամներից ազատվելու միջոց ծառայել: Բացի այդ, այն կարող է նաեւ շաքարախտի եւ այլ նյութափոխանակային խանգարումների առաջացման ռիսկը նվազեցնել, հաղորդում է Deccan Chronicle-ը: ԱՄՆ քնի ազգային հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված միջազգային հետազոտության արդյունքների համաձայն, բոլոր վերը հիշատակված դրական ազդեցությունները կարելի է ընդամենը մերկ քնելով վայելել:

Քնով անցնելու համար մարդու մարմնի ջերմաստիճանը պետք է մոտավորապես կես աստիճանով ցած իջնի: Այդ ժամանակ ուղեղը սկսում է համապատասխան ազդանշաններ ուղարկել՝ արյունատար անոթների ուղղությամբ, որոնք էլ, իրենց հերթին, ընդլայնվում են եւ ջերմություն արձակում: Ներկայումս գնալով ավելի շատ տեղեկություններ են ձեռք բերվում շագանակագույն ճարպի մասին: Ի տարբերություն սովորականի, այն կալորիաների այրմանն է նպաստում: Այդպիսի ճարպեր մեծ քանակությամբ երեխաների օրգանիզմում կարելի է գտնել, ինչը նրանց մարմնում ջերմության պահպանման համար է անհրաժեշտ: Հետազոտությամբ պարզվել է, որ չափահաս մարդկանց օրգանիզմը եւս շագանակագույն ճարպեր է պարունակում: Իսկ գործունեության որոշ տեսակներ էլ, մասնավորապես՝ քունը՝ զով ննջարանում, կարող են դրանց ակտիվության աճ խթանել:

Բացի այդ, մերկ քնելը նաեւ ռոմանտիկ հարաբերությունների վրա է դրական ազդեցություն թողնում: Վերջերս Մեծ Բրիտանիայում՝ 1000 մարդկանց շրջանում անցկացված հարցախույզի արդյունքներն այն եզրահանգման են հանգեցրել, որ մերկ քնող չափահասների 57 տոկոսը երջանիկ են՝ հարաբերություններում՝ ի համեմատություն պիժամա, գիշերազգեստ եւ քնի կոմբինեզոն կրողների, որոնց պարագայում ցուցանիշը համապատասխանաբար 48, 43 եւ 38 տոկոս է կազմում: Սեքսոլոգ Դենիզ Նոուլզը համոզված է՝ մերկ քնելն օգտակար է նաեւ սեփական մարմնի բարեկազմությամբ մտահոգված մարդկանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է