• Latest news

Ինչպես խնամել հատուկ կարիքներով երեխաների ատամները

6 հունվարի, 2014  19:17

Աուտիզմով տառապող, թերզարգացած կամ հաշմանդամ երեխաների համար ատամի խոզանակը, թելը եւ ատամնաբույժի այցելությունը՝ գրեթե անլուծելի խնդիրներ են։ Այնուամենայնիվ, բերանի խոռոչի հիգիենան հատկապես կարեւոր է հենց նրանց համար, քանի որ հետազոտությունները ցույց են տալիս, որ հատուկ կարիքներով երեխաները բերանի խոռոչի ավելի շատ խնդիրներ ունեն, քան առողջ երեխաները։

Կարիես, լնդերի բորբոքում ու բերանի խոռոչի վնասվածք

Հատուկ պահանջներով երեխաները ատամների հիգիենայի խնդիրներ հաճախ են ունենում, քանի որ նրանք ֆիզիկապես կամ հոգեպես ի վիճակի չեն ինքնուրույն հետեւել ատամներին, տեղեկացնում է Fox News-ը։

Շաքարի բարձր պարունակությամբ դեղերը կարող են լնդերի այտուցում առաջացնել։ Բացի այդ, եթե երեխան շաքարի բարձր պարունակությամբ սնունդ է ուտում, ապա դա կարող է հանգեցնել լնդերի բորբոքման ու ատամնաքարի առաջացմանը, ըստ բժիշկ Ռեբեկա Սլեյթոնի՝ Ազգային մանկական գիտա-խորհրդատվական խորհրդի առողջապահական հիմնադրամի նախագահի  եւ գլխավոր ստոմատոլոգի։

Եթե ձեր երեխան հատուկ կարիքներով երեխա է, ահա նրա ատամներին հետեւելու եւ ստոմատոլոգի այցելության սթրեսից խուսափելու մի քանի եղանակ։

1. Հեշտացրեք ատամի խոզանակով օգտվելու պրոցեսը

Խոզանակը տեղադրեք հեծանիվի ղեկի բռնակի մեջ, որպեսզի լինի ինչ որ մեծ, հաստ եւ սպունգանման մի բան, ինչից հեշտ է բռնել։ Եթե ձեր երեխան կծում է, ապա հետեւի ատամների վրա թանզիվ (մարլյա) դրեք, հետո նոր մաքրեք։

2. Արեք դա խաղալով

Որքան շուտ ատամների մաքրումը հաճելի փորձ կդառնա, այնքան շուտ այն կվերածվի սովորության, ասում է Ֆերն Ինգբերը, «Ատամի փերի» բերանի խոռոչի հիգիենայի Մանկական Ազգային հիմնադրամի տնօրենը։ Փորձեք մաքրել ատամները, երբ ձեր երեխան շփվելու տրամադրություն ունի, եւ փորձեք շեղել նրան երաժշտությամբ կամ այլ հաճելի բանով։

3. Լավ ատամնաբույժ գտեք

Մանկական ստոմատոլոգների մեծ մասը աշխժատում է հատուք կարիքներով երեխաների հետ, բայց շատ կարեւոր է գտնել համբերատար բժշկի եւ ամեն ինչ մանրամասն նրան բացատրել, որպեսզի ձեր երեխան իրեն հարմարավետ զգա։

4. Նախօրոք պայմանավորվեք

Երբ դուք պայմանավորվում եք ատամնաբույժի հետ, տրամադրեք նրան ողջ տեղեկությունը ձեր երեխայի եւ նրա կոնկրետ կարիքների մասին։ Դա նրանց կոգնի ամեն ինչ պատրաստել սենյակում եւ համոզվել, որ լրացուցիչ անձնակազմը տեղում կլինի անհրաժեշտության դեպքում։

5. Նախօրոք պատրաստեք բոլոր փաստաթղթերը

6. Վերցրեք ձեզ հետ ինչ որ հանգստացնող իր

Երեխան չգիտի, ինչի սպասել ատամնաբույժի առաջին այցելության ժամանակ, ուստի վերցրեք նրա սիրելի ծածկոցը, խաղալիքները, կամ ատամի խոզանակը վախը հաղթահարելու համար։

7. Երեխային նախօրոք նախապատրաստեք

Խոսեք երեխայի հետ այն մասին, թե ինչ է նրան սպասում ատամնաբույժի մոտ։ Պատմեք անգամ շարժական բազկաթոռի եւ ատամնաբույժի գործիքների մասին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է